կնյազ հասանով

  • Հայտնի են ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի անդամների անունները

    Հայտնի են ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի անդամների անունները

    Նորընտիր Ազգային ժողովն ընդունեց հաշվիչ հանձնախմբի ստեղծման վերաբերյալ նախագիծը, որը կազմված է լինելու 9 անդամից։ Հաշվիչ հանձնախումբը կկազմեն «Քաղաքացիական պայամանագրից»՝ Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» դաշինքից՝ Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից՝ Թագուհի Թովմասյանը։ Այս մասին հայտարարեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը։ Նախագիծն ընդունվեց 64 կողմ,…

  • Առաջին միջադեպը նորընտիր ԱԺ-ում․ ընդդիմադիրները չէին թողնում անցում կատարել նիստի օրակարգին

    Առաջին միջադեպը նորընտիր ԱԺ-ում․ ընդդիմադիրները չէին թողնում անցում կատարել նիստի օրակարգին

    Նորընտիր Ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքը։ Պատգամավորները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները։ Նոր ԱԺ-ում գրանցվեց նաև առաջին միջադեպը։ Բանն այն է, որ նիստը նախագահող Կնյազ Հասանովը չէր կարողանում անցում կատարել նիստի օրակարագին, որովհետև «Հայաստան» դաշինքի պատգամավորները անընդհատ վարման կարգով ձայն էին խնդրում և պահանջում էին, որ իրենց դաշինքի այն անդամները, ովքեր տարբեր մեղադրանքներով այս պահին կալանքի…

  • Նորընտիր ԱԺ-ի պատգամավորները երդվեցին

    Նորընտիր ԱԺ-ի պատգամավորները երդվեցին

    Նորընտիր Ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքը ու 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները։ Երդման տեքստն ասաց նիստը նախագահող Կնյազ Հասանովը, իսկ պատգամավորները տեքստի ավարտից հետո միասին ասացին՝ «Երդվում ենք»։ Հիշեցնենք, որ նորընտիր Խորհրդարանում ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» դաշինք։ Նորընտիր Խորհրդարանն ունի 107 պատգամավոր։

  • Կոչ եմ անում թուրք ժողովրդին ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը. Կնյազ Հասանով

    Կոչ եմ անում թուրք ժողովրդին ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը. Կնյազ Հասանով

    «Ես այսօր քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից գլուխս խոնարհում եմ անմեղ զոհերի հիշատակի առջև և կոչ եմ անում թուրքական իշխանությանը, թուրք ժողովրդին, որպեսզի ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրեն հայ ժողովրդից», – այս մասին այսօր ասել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ…

  • Քրդական գործակալությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի նիստին

    Քրդական գործակալությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի նիստին

    Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշում է, որ Կնյազ Հասանովը վարել է Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական…

  • Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով

    Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով

    7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով: 132 պատգամավորից կարողացան գրանցվել միայն 120-ը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքից ընտրված Կնյազ Հասանովը նշեց. «Այն պատգամավորները, որոնք չեն գրանցվել, քարտուղարությունն այդ հարցերը կլուծի»:

  • Առաջին ԱԺ նիստին երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր

    Առաջին ԱԺ նիստին երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր

    Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանականներին առաջարկեց գրանցվել: Առաջին փորձից հետո գրանցվեց 100 պատգամավոր: Հասանովը ենթադրեց, որ պատգամավորների մի մասը սխալ կոճակ է սեղմել: Երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր: Փոխանցում է shantnews.am-ը։