կոբի բրայանտ
Լամար Օդոմը նշում է սթափության 60-օրյա հոբելյանը՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմի նախօրեին
NBA-ի նախկին աստղ Լամար Օդոմը հայտարարել է մոտ 60 օրվա սթափության մասին՝ ընդգծելով Կոբի Բրայանտի ազդեցությունը մարտի 31-ին կայանալիք Netflix-ի վավերագրական ֆիլմի պրեմիերայից առաջ։
Ռեջի Միլլերի 2000-ականի բացահայտումը. ինչո՞ւ էր «Փեյսերսը» Գլեն Ռայսին գերադասում Կոբի Բրայանտից
NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Ռեջի Միլլերը վերջերս բացահայտել է «Ինդիանա Փեյսերսի» անակնկալ պաշտպանական ռազմավարությունը 2000 թվականի NBA-ի եզրափակիչում՝ հայտարարելով, որ իրենց հիմնական մտահոգությունը Գլեն Ռայսն էր, այլ ոչ թե երիտասարդ Կոբի Բրայանտը։
Կոբի Բրայանտի 81-միավորանոց ժառանգությունը. պաշտպանները հիշում են անկասելի կամքը 20-ամյակի կապակցությամբ
Կոբի Բրայանտի պատմական 81-միավորանոց խաղի 20-ամյակի կապակցությամբ, NBA-ի նախկին պաշտպանները վերհիշում են «Սև Մամբային» պաշտպանելու աննախադեպ մարտահրավերն ու մտավոր պայքարը՝ բացահայայտելով անողոք կամքը, որն ամրապնդել է նրա լեգենդար կարգավիճակը։
«Կոբի 1 Պրոտրո «81 Միավոր»»-ը Վերադառնում է 20-ամյակի Առթիվ
Nike-ը 2026 թվականի հունվարի 22-ին կվերաթողարկի Kobe 1 Protro «81 Միավոր» մարզակոշիկները՝ նշելով Կոբի Բրայանտի Թորոնտո Ռապտորսի դեմ խաղում հավաքած պատմական 81 միավորի 20-ամյակը։ Ակնկալվում է, որ այս թողարկումը, որը ներառում է ժամանակակից կատարելագործումներ, արագ կսպառվի։
Կոբի Բրայանտի ժառանգությունը՝ Nike-ի նոր «Mamba» կոշիկներ, Լեյքերսի Դոնչիչը և գեղարվեստական հարգանքի տուրք
Կոբի Բրայանտի ազդեցությունն այսօր էլ շարունակում է զգացվել սպորտում և մշակույթում․ Nike-ը ներկայացնում է «Mamba» Phantom 6 ֆուտբոլային կոշիկները, Լեյքերսի Լուկա Դոնչիչը ձգտում է կրկնել Բրայանտի հաղթանակները, իսկ Վանեսա Բրայանտի նոր գիրքը ներկայացնում է Կոբիի և Գիգիի պատվին ստեղծված աշխարհի տարբեր անկյուններում գտնվող որմնանկարները։
Կանգնեցվել է Կոբի Բրայանտի ու նրա դստեր հուշարձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում 2 տարի առաջ՝ հունվարի 26-ին, կործանվեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մասնավոր ուղղաթիռը։ Վթարին զոհ գնացին նաև Բրայանտն ու նրա դուստրը՝ Ջիաննան։ Վթարից 2 տարի անց՝ պատահարի վայրում կանգնեցվել է Բրայանտի ու Ջիաննայի հուշարձանը։
Կոբի Բրայանտի երկրպագուների թողած որոշ մնայուն իրեր կուղարկվեն մարզիկի ընտանիքին
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին երկրպագուների՝ Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրի մոտ բերած որոշ իրեր կհանձնվեն մարզիկի ընտանիքին։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: Համալիրի տնօրինությունը նշել է, որ մարզիկի կինը՝ Վանեսա Բրայանտը, կապ է հաստատել իրենց հետ և համաձայնություն հայտնել, որ երկրպագուների բերած որոշ իրեր իրենց տուն ուղարկվեն:…
Անհրաժեշտ է կառուցել մարզադաշտեր հատուկ բասկետբոլի համար․ Դիանա Սարգսյան
«Արագած» բասկետբոլային թիմը կազմավորվել է 2018 թվականի ամռանը՝ Ա լիգայի մրցաշարին մասնակցելու և Հայաստանում բասկետբոլը էլ ավելի զարգացնելու նպատակով։ Azat.tv-ն զրուցել է բասկետբոլային ակումբի մենեջեր Դիանա Սարգսյանի հետ։ Մի փոքր պատմեք «Արագած» թիմի կազմի մասին։ Ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում այն մրցաշարային աղյուսակում։ Այս տարի կազմը փոփոխության է ենթարկվել, սակայն ամենակարևորն այն է, որ թիմում ունենք…
Հարգանքի տուրք «Սան-Սիրո» մարզադաշտում՝ Կոբի Բրայանտի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում միմյանց դեմ մրցել են «Միլանն» ու «Տորինոն»: Խաղի մեկնարկից առաջ «Սան-Սիրոյում» հարգել են լեգենդար բասկոտբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակը:
Կոբի Բրայանտի ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ էր
Նախօրեին Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ Լոս Անջելեսում կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել: Այս մասին գրում է the-sun.com-ը: Աղբյուրը մանրամասնեց, որ ավիաաղետից րոպեներ առաջ նրան նախազգուշացրել են չափազանց ցածր թռչելու մասին: Այս մասին պարզ է դարձել օդաչուի և ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունից: Նշվում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, և ավիադիսպետչերները…
Կկարոտենք քեզ, Կոբի․ Մխիթարյանը գրառում է կատարել
Հայաստանի հավաքականի ու «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Facebook-ի իր էջում անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի ողբերգական մահվանը: «Մարզական աշխարհի համար տխուր պահ է: Դու ներշնչանքի աղբյուր, օրինակ և մշտական հաղթող ես եղել այնքան շատ մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ, Կոբի»,-գրել է Մխիթարյանը: https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.607683775958996/2817381614989190/?type=3&theater&ifg=1&_rdc=1&_rdr
Թրամփը, Մեսսին, Քիմ Քարդաշյանը ցավակցել են Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հունվարի 26-ին, ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։ Այս առիթով մի շարք հանրահայտ անձինք իրենց ցավակցություններն են հայտնել մարզիկի ընտանիքին։ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում հիշել է իր և Բրայանտի հանդիպման մասին: «Ես խոսքեր չունեմ: Իմ ամբողջ սերը՝ Կոբիի ընտանիքին ու ընկերներին: Շատ հաճելի էր նրա հետ…
Մահացել է նաև Կոբի Բրայանտի դուստր․ նա ևս ուղղաթիռում էր
Մանրամասներ են հայտնի դարձել բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է The Mirror-ը, մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և շարժվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն՝ ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդել քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է…
Բարսան և Ռեալը ցավակցել են Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ
«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» ցավակցություն են հայտնել NBA-ի հնգակի չեմպիոն, լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահվան կապակցությամբ։ «Շոկի մեջ ենք Կոբի Բրայանտի մահվան մասին լսելով։ Նա մազիկի օրինակ էր և՛ բասկետբոլի դաշտում, և՛ դրանից դուրս։ Մեր ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին և սիրելիների։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,-նշված է կատալոնական ակումբի Twitter-ի էջում։ Shocked by the death of @KobeBryant, an…














