կոկաին
Կոլումբիական թմրակարտելի ղեկավարը ԱՄՆ-ում ավելի քան 17 տարվա ազատազրկման է դատապարտվել
Կոլումբիական թմրակարտելի բարձրաստիճան ղեկավարը ԱՄՆ-ում դատապարտվել է ավելի քան 17 տարվա ազատազրկման՝ կոկաին մաքսանենգելու փորձի համար։ Այս դատավճիռն ընդգծում է թմրամիջոցների ցանցերի դեմ շարունակվող միջազգային ջանքերը։
Իսպանիայում 72 մլն դոլար արժողությամբ կոկաին են հայտնաբերել․ ձերբակալվածների մեջ եղել են 4 թուրք
Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայությունը Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական «AKT 1» նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերել: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Նշվում է, որ նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է, որոնցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի: Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված կոկաինի շուկայական արժեքը կազմում է 72 մլն դոլար:
ՊԵԿ-ի աշխատակիցները 600 հազար դոլարի կոկաին են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հոգեներգործուն դեղամիջոց էր գրպանում. բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայտնաբերվել են խաղողի թփով քողարկված թմրամիջոցներ «Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության…
Պանամական նավով ավելի քան 600 կգ կոկաին է հայտնաբերվել
Պանամայից Գվատեմալա ժամանած նավերի մեկի մեջ 600 կիլոգրամից ավել կոկաին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից, որոնց հղում են կատարում Գվատեմալայի դատախազությանը։ Նշվում է, որ 2 բեռնարկղում հայտնաբերված կոկաինը փաթեթավորված է եղել 616 փաթեթների մեջ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Բրազիլիայից Հայաստան է տեղափոխվել 300 հազար դոլարին համարժեք կոկաին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կալանավորը Արմավիր ՔԿՀ տեղամասերից մեկի պետին կաշառք է տվել Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել…
Ֆրանսիացին Հայաստան է տեղափոխել 221 գրամ Կոկաին՝ իրացնելու նպատակով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է…
Եվրոպայում մեծացել է թմրամիջոցների օգտագործման ծավալը
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոն նոր հետազոտություն է կատարել: Պարզ է դարձել, որ եվրամիության բնակիչները ավելի հաճախ են սկսել թմրանյութեր օգտագործել: Փորձաքննությունները կատարվել են 23 երկրի 68 քաղաքում, հիմնականում ստուգել են կոյուղաջրերը և հավաքված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ մեթամֆետամին թմրանյութը, որը մինչ այս համարվել էր ակումբային, այժմ ակումբային չէ, քանի որ…
Ֆրանսիայում բանանի արկղերում կոկաին է հայտնաբերել
Փարիզի արվարձանային Ռյունժիի խոշոր շուկայում բանանի արկղերում գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Parisien թերթին: Նշվում է, որ Կոլումբիայից բերված բանանի արկղերում թմրանյութը հայտնաբերել է միրգ-բանջարեղեն վաճառողը, որն էլ, արգելված ապրանքը տեսնելով, ոստիկանություն է դիմել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սպիտակ փոշին կոկաին է: Տեղեկությունների համաձայն` «սև շուկայում» առգրավված խմբաքանակի արժեքը…
Ֆրանսիայում առգրավվել է մոտ 74 մլն եվրո ընդհանուր արժեքով կոկաին
Գավր նավահանգստում առգարվվել է մոտ 74 մլն եվրո ընդհանուր արժեքով մեկ տոննայից ավելի կոկաին: Ֆրանսիայում այս տարի սա մաքսանենգ ապրանքի ամենախոշոր կալանքն է: Այս մասին հաղորդում է Euronews-ը: Պետական բյուջեի և քաղաքացիական վարչակազմի նախարար Ժերալդ Դարմանենը շնորհավորել է Գավրի մաքսատան աշխատողներին և Ազգային մաքսային հետախուզական վարչությանը «ավելի քան 1 տոննա կոկաինի» առգրավման համար՝ հիշեցնելով, որ…
Գերմանիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Գերմանիայում իրավապահները առգրավել են երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ այն մոտ 4,5 տոննա է եցել և արժեցել է 1 միլիարդ եվրո: Ինչպես հայտնում է Համբուրգի ոստիկանությունը՝ թմրանյութը նախատեսված էր տեղափոխել բելգիական Անտվերպեն քաղաք: Փոխադրողները ասել էին, որ տարաներով սոյայի ծիլեր են տեղափոխում: Իրավապահները ոչնչացրել են…
Գերմանիայում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել
Գերմանիայում Համբուրգ քաղաքում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել։ Այս մասին հաղորդում է Guardian-ը: Համբուրգի մաքսային ծառայության հաղորդմամբ՝ կոնտեյները հայտնաբերվել է 2 շաբաթ առաջ, այն բերվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից: Ապրանքն ուղարկվել է Բելգիայի Անտվերպեն քաղաք: Նախ թմրանյութ տեղափոխողները նշել են, որ կոնտեյների ներսում սոյա է: Մաքսայինները 221 սև պայուսակ են հայտնաբերել, որում 4200…
Ռամշթայնը կոկաինի բույրով օծանելիք է թողարկել
Հանրահայտ Ռամթտայն խումբը յուրահատուկ օծանելիք է թողարկել և այն անվանել է «Կոկաին»: Knife.media-ի փոխանցմամբ՝ այն կոկաինի ու հերոինի բուրմունք ունի: Օծանելիքը ստեղծվել է խմբի կողմից 1997 թվականին թողարկված Kokain երգի գաղափարով: Նոր օծանելիքը յուրահատուկ է նրանով, որ այն իր մեջ ներառում է «փոքրիկ նոտաներ»՝ բենզինի, մարդու մաշկի, պաչուլայի, այրված փայտի, կրակի ու ազնվամորու հոտով: Նոր…
Կոստա Ռիկայում ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել
Ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում՝ թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ: Առափնյա պահպանության ուժերի աշխատակիցները երկրի հարավային ափերի մոտ կալանել են արագընթաց մոտորանավակ, որը թմրանյութերի խոշոր խմբաքանակ էր փոխադրում, հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով կենտրոնամերիկյան հանրապետության ՆԳՆ-ի հայտարարությունը: Ձերբակալվել են երեք կոլումբիացի, որոնք ուղեկցում էին մաքսանենգ բեռը: Կոստա Ռիկայի իշխանությունների…













