Կոմիտաս

  • Կոմիտասի պողոտայում կկատարվի երթևեկության փոփոխություն

    Կոմիտասի պողոտայում կկատարվի երթևեկության փոփոխություն

    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ մասնավորապես Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

  • Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է

    Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է

    Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած: Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:…

  • Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

    Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

    Այսօր՝ ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ…

  • Հրդեհ Գյումրիում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հրդեհ Գյումրիում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    ՀՀ արտակարգիրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան…

  • Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին

    Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ. կհնչեն…

  • Ապօրինի մուտք են գործել Կոմիտասի հագուստի վաճառակետ, գողացել համակարգիչ ու գումար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ապօրինի մուտք են գործել Կոմիտասի հագուստի վաճառակետ, գողացել համակարգիչ ու գումար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի շինություն մուտք գործած և գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, անհայտ անձինք, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում…

  • ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին

    ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու  տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ…

  • «Կոմիտաս. խաղաղության գինը»․ թուրք լրագրող

    «Կոմիտաս. խաղաղության գինը»․ թուրք լրագրող

    Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավարություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել…

  • Բեռլինում մեկնարկել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովը

    Բեռլինում մեկնարկել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովը

    Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում երեկ մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը: «Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի…

  • Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

    Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով: Գիտաժողովը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի…

  • 354 միջոցառում 217 գրադարաններում․ նվիրվում է Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին

    354 միջոցառում 217 գրադարաններում․ նվիրվում է Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին

    2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում: Ծրագիրը նվիրվում է…

  • Ստամբուլում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

    Ստամբուլում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

    Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն…

  • Գրեմմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը կհնչեցնի Կոմիտասի և Մանսուրյանի ստեղծագործությունները

    Գրեմմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը կհնչեցնի Կոմիտասի և Մանսուրյանի ստեղծագործությունները

    Ալտահար Քիմ Քաշքաշյանը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Երևանում` կատարելով Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյին ալտահարի հետ հանդես կգան հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին և ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` այս անգամ նվագակցող-դաշնակահարի դերում: Քիմ Քաշքաշյանը 2013 թվականին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի…

  • Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Գյումրիում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

    Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Գյումրիում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գյումրիի Սև Բերդում ներկա են գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին։ Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին, մենակատարուհի Լուսինե Ազարյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը, ՀՀ վաստակավոր…

  • «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ եվրոպական աշխարհահռչակ բեմերում

    «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ եվրոպական աշխարհահռչակ բեմերում

    Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Բեռլինի…