կոմպոզիտոր
Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թ․ Երևանում: 1967-72 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1971 թվականից դասավանդել է Երևանի թիվ 2 երաժշտական…
Հայաստանի կոմպոզիտորների միությունը կտոնի հիմնադրման 90-ամյակը
Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով և այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում…
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը
Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից, ինչի անդամն էր հանդիսանում նաև Չաուշյանը։ Միությունն իր ցավակցությունն է հայտնել կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին: Նշենք նաև, որ կոմպոզիտորը 2021 թվականին պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Չաուշյանը 75 տարեկան էր։
Աշխատանքը կյանքը քաղցրացնում է․ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը հյուրընկալվել է նախարար Դումանյանին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեկ՝ հունվարի 24-ին, ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Տրտունջք․ Մարալ Այվազը կատարել է Դուրյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ջազ երաժշտության երեկո՝ նվիրված Երվանդ Քոչարի հիշատակին «Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա…
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է երգիչ Հայկոյի ընտանիքին, նրա արվեստի երկրպագուներին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո): Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1999 թ. ավարտել…
Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
Կյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Բալյանը 97 տարեկան էր։ Նրա մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
Կայացել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի Հանրապետությանն և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ համերգը նախարարության աջակցությամբ կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը,…
Կկայանա համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, կիրականացնի համերգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Համերգը նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները՝ Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և…
Սամվել Երվինյանի և Tonica Project-ի համագործակցությունը արցախցի երեխաների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ներկայացնում ենք Սամվել Երվինյան և Tonica Project համագործակցությունը արցախցի երեխաների հետ. Երեխաները Սամվել Երվինյանի նվագակցությամբ երգում են «Լորիկ» ստեղծագործությունը։ Սամվել Երվինյանը հայ նշանավոր ջութակահար և կոմպոզիտոր է։
Մեկնարկում են Սպենդիարյան-150 հոբելյանական միջոցառումները
2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150- ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի հոբելյանին: Մամուլի ասուլիսին մասնակցելու…
Անցկացվել է «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին,…
Սպենդիարյանի հուշարձանը կապույտով ներկել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից, որը դեպքի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Նշվում է, որ այն հանրապետական նշանակության հուշարձան է։ https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3884180108367311?__cft__%5B0%5D=AZVqOrObC9PXnfWj6phZqmc46TcNBAs9aVPk-5wVCUn4QPnHuqx3sO0LTktoZLpF8gBzVBvfoN_tV9XW16Er7BtUCaEbDEmcbAlkQ3gIAd4SWEzumw1mzjyMAZJjW9Pw5CJX2s0n3SRRtmARoIy3ua-1YMHspVTDJpLt-AGUV1UL-w&__tn__=%2CO%2CP-R
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանիդասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր,…
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակն է
Այսօր՝ հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին: Նույն օրը՝ ժամը…
Ստենվեյ ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում (մուտքը՝ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքից) տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։ Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի…