կործանիչ

  • Չորս տարվա ընթացքում Ֆրանսիան իր առաջին Rafale նոր կործանիչն է ստացել

    Չորս տարվա ընթացքում Ֆրանսիան իր առաջին Rafale նոր կործանիչն է ստացել

    Ֆրանսիան իր առաջին Rafale նոր կործանիչն է ստացել չորս տարվա ընթացքում, հայտնել է Dassault Aviation արտադրողը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը ստանդարտ F3-R ինքնաթիռ է մատակարարել ռազմական գնումների Direction Générale de l’Armement (DGA) ֆրանսիական գործակալությանը։ Ինքնաթիռը ներառված է 60 նոր ինքնաթիռների «Տրանշ 4» պատվերի մեջ, որը նախկինում կասեցվել էր բյուջետային պատճառներով: Վերջին մի քանի տարիների ընթացքում…

  • Լեհաստանը մտադրություն ունի 180 տանկ և 48 կործանիչ գնել Հարավային Կորեայից

    Լեհաստանը մտադրություն ունի 180 տանկ և 48 կործանիչ գնել Հարավային Կորեայից

    Լեհաստանը մտադրություն ունի 180 տանկ և 48 կործանիչ գնել Հարավային Կորեայից: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշչակը «Սետի» պորտալին տված հարցազրույցում։ «Արդեն այս տարի մեզ մոտ կլինեն առաջին օրինակները»,- ասել է Բլաշչակը՝ նշելով, որ խոսքը վերաբերում Է հարավկորեական արտադրության K2 տանկերին եւ FA-50 կործանիչներին:   «

  • Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս․ ՌԴ ՊՆ

    Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս․ ՌԴ ՊՆ

    Փետրվարի 10-20-ը Բելառուսում կանցկացվեն ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որում ընդգրկված կլինի ռուսական 12 Սու-35 կործանիչ: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս։ Հաղորդվել էր նաև, որ Ռուսաստանը սկսել է S-400 երկու դիվիզիոնների տեղափոխումը Բելառուս։ Նշվում է, որ երկու երկրները ստուգում են Միութենական պետության արձագանքման ուժերը։

  • ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է հանել F-35 կործանիչների արտադրական ծրագրից

    ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է հանել F-35 կործանիչների արտադրական ծրագրից

    ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցագիր է ուղարկել F-35 կործանիչների արտադրական ծրագրից վերջինիս դուրսբերման մասին` Անկարայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով: Ասվում է, որ ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել F-35-ի արտադրության մասին համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007 թվականի հունվարին: Հուշագիրը ստորագրել էին նաև F-35 նախագծի մյուս 7 գործընկերները` Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան,…

  • Արդյո՞ք մեր պարտության պատճառն այն էր, որ «ՍՈւ-30»-ներ էինք գնել․ Արտակ Դավթյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արդյո՞ք մեր պարտության պատճառն այն էր, որ «ՍՈւ-30»-ներ էինք գնել․ Արտակ Դավթյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսեց «ՍՈւ-30» կործանիչների մասին։ «Արդյո՞ք մեր պարտության պատճառն այն էր, որ «ՍՈւ-30» կործանիչներ էինք գնել, այնպես չէ, որ «ՍՈւ»-ն «ՏՈՐ» համակարգի հաշվին ենք գնել», – ասում է ԳՇ պետը։ https://www.facebook.com/azatutyun/videos/119119616527023

  • Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայության մասին

    Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայության մասին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը: Նա հայտարարել է, որ դրանք ժամանել են Ադրբեջան համատեղ զորավարժությունների համար: «Անցած տարի մենք զորավարժություններ ենք անցկացրել Թուրքիայի հետ, որոնց շրջանակներում կործանիչները ժամանել են Ադրբեջան: Այս տարի պանդեմիայի պատճառով ընդամենը 2 զորավարժություն ենք անցկացրել»,-ասել է նա: Վերջին զորավարժություններն անցկացվել են Արցախի…

  • Թուրքական ինքնաթիռների Երևան շարժվելու տեղեկությունը կեղծ է․ Infocheck

    Թուրքական ինքնաթիռների Երևան շարժվելու տեղեկությունը կեղծ է․ Infocheck

    Երեկ avia.pro լրատվակայքը տեղեկություն էր տարածել, թե թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Ըստ կայքի աղբյուրների՝ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երևան, հայտնում է Infocheck-ը։ «Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան՝ մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի…

  • Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները

    Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները

    ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել -ում: Խոսնակը հայտնում է, որ մեկնարկել է հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները: «Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում…

  • Ռազմական շքերթի ժամանակ F-16 է կործանվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ռազմական շքերթի ժամանակ F-16 է կործանվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    AFP-ն հայտնում է, որ Իսլամաբադում ռազմական շքերթի փորձի ժամանակ F-16 կործանիչ է կործանվել։ Անձնակազմի ճակատագրի մասին այժմ տեղեկություններ չկան։ «Պակիստանի ռազմաօդային ուժերը ցավով հայտնում են, որ մարտի 23-ին նախատեսված շքերթի փորձի ժամանակ կործանվել է PAF F-16 կործանիչը: Վթարի վայր փրկարարական խմբեր են ուղարկվել»,- նշվում է երկրի ՌՕՈՒ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ փորձն անցկացվում էր Իսլամաբադում…

  • Թուրքական զորքերն Իդլիբում երկու սիրիական Սու-24 կործանիչներ են խոցել

    Թուրքական զորքերն Իդլիբում երկու սիրիական Սու-24 կործանիչներ են խոցել

    Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել: «Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ: Անկարայից չեն մասնավորեցրել, թե ում…

  • Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

    Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

    Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը: Գործակալության աղբուրները տեղեկացնում են, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արեւելքի Արդեբիլի նահանգում: Կործանիչն ընկել է Սաբալան լեռան մոտ: Տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել: Նշվում է, որ այժմ իրանական ինքնաթիռները պարեկում են վթարի վայրը: Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ…

  • Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում․ The National Interest

    Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում․ The National Interest

    The National Interest ամերիկյան վերլուծական պարբերականի փորձագետ Չառլի Գաոն գրում է, որ Ռուսաստանն օպերատիվ կերպով Су-57 կործանիչներ է ստեղծում՝ պատերազմին պատրաստ լինելու համար: Նրա կարծիքով, Ռուսաստանում հուլիսից սկսած 5-րդ սերնդի Су-57 կործանիչների զանգվածային արտադրությունը նպատակային է: Բոլոր միջոցները, որոնք երկիրը վերջին ժամանակներս ծախսում է պաշտպանության վրա, տերությունների հակամարտությանը նախապատրաստվելու համար է: Փորձագետը ենթադրում է, որ…

  • Ժիրինովսկին կոչ է անում խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռուսական ինքնաթիռներին մոտենալու դեպքում

    Ժիրինովսկին կոչ է անում խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռուսական ինքնաթիռներին մոտենալու դեպքում

    Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է միջադեպին, երբ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձ է արել մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխոսղ ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը։ Ժիրինովսկին, մասնավորապես, գրել է. «Ռուսական ինքնաթիռներին մոտնալու դեպքում պետք է անմիջապես խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»։ Սկանդալային քաղաքական գործիչը հավելել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է վտանգի…

  • Կասպից ծովն ընկած ադրբեջանական կործանիչի բեկորներ են գտնվել

    Կասպից ծովն ընկած ադրբեջանական կործանիչի բեկորներ են գտնվել

    Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին բեկորներ: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական AZERTAC լրատվական գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում օդանավի որոշ հատվածներ դուրս են բերվել ջրից: Ըստ տեղեկությունների՝ կործանիչի հայտնաբերման աշխատանքների մեջ ներգրավված են եղել…

  • ԱՄՆ-ի «Մահվան հովիտ» ազգային պարկում կործանիչ է ընկել․ կան տուժածներ

    ԱՄՆ-ի «Մահվան հովիտ» ազգային պարկում կործանիչ է ընկել․ կան տուժածներ

    ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկում բազմաթիրախային կործանիչի ընկնել, որի հետևանքով տուժել է առնվազն 7 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Սակայն, ըստ արգելոցի ներկայացուցչի, տուժած 7 քաղաքացների վնասվածքներն աննշան են։ Նշվում է, որ Բազմաթիրախային հարվածային կործանիչների ավիագնդի ներկայացուցիչ Լիդիա Բոկն պնդմամբ՝ այս պահին դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Օդաչուի վիճակի մասին…