կորոնավիրուսի համավարակ
Հայ-վրացական սահմանով ուղևորափոխադրումը վերականգնվել է
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը: Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից սկսել է…
Հռոմի պապը կմասնակցի միջազգային աղոթքի՝ հանուն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում խաղաղության
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և աշխարհի մյուս հոգևոր առաջնորդները հոկտեմբերի 20-ին միասին կաղոթեն հանուն խաղաղության, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Ֆրանցիսկոս պապը կմասնակցի խաղաղության միջազգային աղոթքին, որի խորագիրն է՝ «Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ. խաղաղություն և եղբայրություն»։ Միջազգային աղոթք անցկացնելու նախաձեռնությունը Հռոմում գործող Սուրբ Էջիդիո համայնքինն է: Միջոցառումը կանցկացվի Հռոմի Սուրբ Մարիամի բազիլիկում։…
Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Դեսպան Դեյվիդ…
Ինչպե՞ս կաշխատեն «սոցիալական պղպջակները» Մեծ Բրիտանիայում. Channel4.com
Ակնկալվում է, որ հունվարին Մեծ Բրիտանիայի տարածքում սահմանափակումները կթեթևանան, բայց խիստ կանոնները կպահպանվեն: Շոտլանդիայի կառավարությունն արդեն հայտարարել է նոր «սոցիալական պղպջակներ» ռազմավարության մասին` թույլ տալով մարդկանց ավելի շատ շփում ունենալ միմյանց հետ: Եվ հավանական է, որ նմանատիպ ռազմավարություններ կկիրառվեն նաև Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: Ինչ են իրենցից ներկայացնում այդ պղպջակները: Այս պահի դրությամբ, սահմանափակման…
Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար միջոցառումները կլինեն առցանց
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը հայտնում է, որ Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։ Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և հայտնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման մանրամասները։ Նշվում…





