Կորոնովիրուս
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 347084 դեպք, որոնցից 333412 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 4811 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 273 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 101 պացիենտներ, մահացել՝ 1-ը։ Ըստ աղբյուրի՝…
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, կարող են դա անել նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում են լրատվության վարչությունից։ Նշվում է, որ «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր…
Հնդկաստանում, որտեղ ամիսներ առաջ կորոնավիրուսային իրավիճակն ուղղակի աղետալի էր, աստիճանաբար ընթանում է դեպի համաճարակի հաղթահարումը։ Այդ երկրում առնվազն մեկ դոզայով պատվաստվածների թիվը հատել է մեկ միլիարդի շեմը։ Ավելի կոնկրետ՝ այդ թիվը կազմում է 1000000153 մարդ։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարը։ Նա սրա առթիվ շնորհավորել է երկրին։ Այս պահի դրությամբ Հնդկաստանում բուժում ստացողների թիվը…
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2176 նոր դեպք, ապաքինվել են ևս 2838-ը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 589727 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 554618-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 8390 պացիենտներ, որոնցից 43-ը վերջին 24 ժամում։
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք, ապաքինվել են ևս 4471-ը։ Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 501297 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 436977-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 6590 պացիենտներ, որոնցից 58-ը՝ անցած օրվա ընթացքում։
Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ․ «Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է ( ~ 7%): Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական…
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մենք ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի աճ։ Պատերազմական օրերին նման վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է։ Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։ Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Կանխե՛ք հիվանդության տարածումը։…
Անգլիայում քննարկում են երկրպագուներին ստադիոն թույլ տարու տարբերակները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ բրիտական VST Enterprises կազմակերպությունը առողջապահության էլեկտրոնային անձնագիր է մշակել, որի մեջ մարդու առողջությանը վերաբերվող տվյալներ են լինելու։ Ըստ աղբյուրի՝ երկրպագուները կկարողանան ստադիոն մտնել միայն այն ժամանակ, երբ այդ անձնագրում կորոնավիրուսի թեստի պատասխանը կլինի բացասական։ Նշվում է նաև, որ…