Կցորդ
Հայաստանը պաշտպանության հարցերով կցորդ կնշանակի ԵՄ-ում և Բելգիայում՝ մեծացնելով դիմադրողականությունը
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել պաշտպանության հարցերով կցորդ նշանակել ԵՄ-ում և Բելգիայում իր առաքելություններին՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և բարձրացնել ազգային դիմադրողականությունը։
Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդ
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, վարչապետի լիազորություններն իրականացնող Տիգրան Ավինյանի որոշմամբ Վարդան Կոստանյանը նշանակվել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ 1. Վարդան Կոստանյանին 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:
Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ-ն կունենա նոր մաքսային կցորդ
Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ: Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, ով Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։ Վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝…
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդն այցելել է ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով`…
Արամ Թանանյանը նշանակվել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվեց Արամ Թանանյանը: Արամ Թանանյանին Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ նշանակելու մասին որոշումն ընդունվեց հունվարի 30-ին կառավարության նիստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: «Թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է…
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը՝ Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և…