ՀԱԷԿ

  • Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության հանդեպ զգալի խթան ստացավ դեկտեմբերի 27-ին կառավարության կողմից Եվրոպական հանձնաժողովի հետ ֆինանսական համաձայնագրի հաստատմամբ։ Այս համաձայնագիրը ապահովում է ԵՄ-ի կողմից 12.9 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ, որը հատկացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս զգալի ներդրումը ընդգծում է շարունակական համագործակցության ջանքերը՝…

    ԵՄ-ի 12.9 միլիոն եվրո ներդրումը ՀԱԷԿ-ի անվտանգության բարելավման համար
  • ՀԱԷԿ ՓԲԸ և АО Русатом Оверсиз ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում սկսվել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Այս մասին նշված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում: «Ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացավ ս. թ. հունիսի 23-ին` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը…

    Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղված գործընթաց է սկսվել
  • Հայկական ատոմային էլեկտրակայանից հայտնում են, որ պրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ – ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, – թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, – թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի…

    ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման
  • Օգոստոսի 20-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։ «Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ ՏԿԵ…

    Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան
  • Հունիսի 11-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին:

    Մեծամորում ջրանցքից տղամարդու դի է դուրս բերվել
  • Այսօր ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը նշել է, որ Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է և չերկարաձգվի, կա ռիսկի գործոն: Մովսես Վարդանյանը մասնակցել է «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ եւ այս տարի նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին։ Տնօրենը նաև հույս է հայտնել, որ այդ ռիսկերը հնարավոր է…

    ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է չերկարաձգվի
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության…

    Պապիկյանը ՀԱԷԿ աշխատակազմին է ներկայացրել Էդուարդ Մարտիրոսյանին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի…

    «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել ՀԱԷԿ՝ ծանոթանալու պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին, ընթացիկ վիճակին, արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Փոխնախարար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել կայանում,…

    Սուրեն Պապիկյանն այցելել է Ատոմակայան
  • Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը մինչև 2026 թվականը կարող է հանգիստ աշխատել։ Այս մասին, մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ հղում անելով ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին։ Բրեդովը նշեց, որ եզրակացությունը ստացվել է ըստ շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական…

    Հայկական ԱԷԿ-ը հանգիստ կաշխատի մինչև 2026թ․-ը․ Բրեդով
  • Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին: Այս մասին տեղեկանում ենք ԱԷԿ պաշտոնական կայքից։ Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական ժամանակացույցի: Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող…

    ՀԱԷԿ-Ը միացավ ՀՀ էներգահամակարգին
  • Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել, հայտնում է 168.am-ը։ Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի կողմից մեջլիս…

    «Ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և  երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում»,- թուրքական մեջլիսի պատգամավոր