հաղորդագրություններ
ՊԵԿ-ը զգուշացնում է WhatsApp-ում կեղծ օգտահաշիվների մասին
ՊԵԿ-ը զգուշացնում է WhatsApp-ում հայտնված կեղծ օգտահաշիվների մասին՝ կոչ անելով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել հղումները։
Ոստիկանությունը զգուշացնում է կեղծ նամակների մասին
ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ նամակների մասին, որոնք ոստիկանության անունից խաբեությամբ գումար հափշտակելու նպատակ ունեն։
Չհավատալ ոչ մի ձայնային հաղորդագրության կամ զանգի անծանոթից. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Facebook-ի էջում գրել է․ «Հիմա մի շատ կարևոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում…
Հակառակորդը կոտրում է մեր հայրենակիցների facebook-յան էջերը. ԱԱԾ-ն հորդորում է զգուշանալ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև…
Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն․ Ֆելիքս Ցոլակյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ «Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական «Օդային տագնապի» ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա…
Գործում են կեղծ էջեր հայտնիների անուններով
Մարդկանց անձնական տվյալները օգտագործելու համար այսօր էլ կեղծ էջերը շարունակում են իրենց գործունեությունը։ Վերջին շրջանում սոցցանցերում հայտնվել են ճանաչված մարդկանց նկարներով կեղծ էջեր, որոնք իբրև խաղարկում են խոշոր շահումներ։ Facebook-ում անձնական էջեր ունեն Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Հենրիխ Մխիթարյանի, իսկ Instagram-ում՝ Քսենյա Սոբչակի, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինի, ինչպես նաև ռեփեր Տիմատիի անուններով բացված կեղծ էջեր։ Արժանահավատության…
Սկանդալների պատճառով հրաժարական է տվել ԱՄՆ-ում ՄԵծ Բրիտանիայի դեսպանը
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը հրաժարական է տվել, այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը հրապարակել է դեսպանի՝ բրիտանական կողմի հետ ունեցած գաղտնի նամակագրությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «Իմ պաշտոնի և պաշտոնավարման ժամկետի մասին բազմաթիվ ենթադրություններ են եղել: Ես ուզում եմ վերջ տալ այդ շահարկումներին»,- ասել է նա: Դեսպանի այս որոշումը Մեծ Բրիտանիայի…
Զանգվածային խափանումներ՝ Skype-ում
Մայիսի 21-ին զանգվածային խափանումներ են նկատվել Skype-ում: Տեղեկացնում է Downdetector-ը: Խափանումների կեսը կապված են օգտահաշիվ մուտք գործելու հետ, իսկ մյուս կեսը վատ աշխատելու հետ: Նշվում է, որ խափանումների հետ կապված բողոքներ են ստացվել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և այլ երկրներից։
Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է 5 դպրոց
Սանկտ Պետերբուրգում «ականապատման» մասին անանուն հաղորդագրության պատճառով 5 դպրոց է տարհանվել, հայտնում է РИА Новости-ն: Ըստ գործակալության՝ «ականապատման» մասին հաղորդագրությունները ստացվել են ուսումնական հաստատությունների էլեկտրոնային հասցեներին:
Վրաստանում կարող են արգելել սպամ հաղորդագրությունները
Վրաստանում կարող են արգելել առանց քաղաքացիների համաձայնության նրանց գովազդային հաղորդագրություններ ուղարկելը: Այդ մասին հայտարարել է Անձնական տվյալների պաշտպանության տեսուչի գրասենյակի ներկայացուցիչ Օթար Չախունաշվիլին: «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այդ հարցերը լուծել օրենսդրական մակարդակով: Մենք մտադիր ենք օրենսդրական առաջարկ ներկայացնել խորհրդարան, ըստ որի, գովազդային բնույթի հաղորդագրություն ուղարկելն ու ստանալը կլինի միայն քաղաքացիների համաձայնությամբ», – ասել…











