Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի...
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի...
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում...
Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնայի ձերբակալության ֆոնին, հաղորդում է Kyodo...
Itel.am-ի փոխանցմամբ՝ Ucom ընկերությունը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Գործակցությունն իրականացվելու է «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո։ «Այս...
Itel.am-ի փոխանցմամբ նոյեմբերի 14-15-ին Երեւանում կայացած Chainpoint 18 միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրել են համագործակցության համաձայնագիր:...
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։ Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը: Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը:...