համակարգիչներ

  • ԱԱԾ-ն շարունակում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգել

    ԱԱԾ-ն շարունակում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգել

    ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ…

  • Թալանվել է Եվրախորհրդարանը

    Թալանվել է Եվրախորհրդարանը

    Գողություն է կատարվել Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքից, հայտնում է Politico-ն։ Նշվում է, որ գողերը օգտվել են եվրախորհրդարանի շենքում մարդկանց բացակայությունից, ովքեր կորոնավիրուսի պատճառով հեռու են գտնվել Բրյուսելից։ Ըստ աղբյուրի՝ շենքից գողացվել է 50 համակարգիչ, պլանշետ ու մի շարք այլ իրեր։ Գողության ժամանակ շենքը, գրեթե, դատարկ է եղել։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորներից մեկը, ում 2 համակարգիչները գողացվել…

  • Համակարգիչներ և պլանշետներ՝ Կոտայքի մարզին

    Համակարգիչներ և պլանշետներ՝ Կոտայքի մարզին

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթվանից կհասնեն հասցեատերերին։ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։ Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ…

  • Ազգային ժողովը համակարգիչներ է նվիրել Տավուշի և Գեղարքունիքի մարզի աշակերտներին

    Ազգային ժողովը համակարգիչներ է նվիրել Տավուշի և Գեղարքունիքի մարզի աշակերտներին

    ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով այսօր Ազգային ժողովը 85 համակարգիչներ փոխանցեց Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների։ Համակարգիչները փոխանցվում են դպրոցների միջոցով, ԿԳՄՍՆ մատնանշած ընտանիքներին»։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3056802217691555?__xts__[0]=68.ARCq9zCm8qxKDBw0fonvm0x16pORk9ol-UyHLjdZmXMeC6lfqU2vRgegZFkV-3JzVC9JhbF66LJs5BooLEVAna0xKRMD5ZuZWaBYoLMz7zCNSRNs_YgaNORHm4gsHVEHAdR793pdBmu2n6e6MSIlKoT61TBYa8KTUYzKAMPQAMGKlmgmtVFh3yUfso4i9VZ9jUGKqq1T3jaKGecoZGrpYm9aoDxpavYx8Gl2oyTDDcIKwNVbjiu7z0VaqnrFw04zmvlAagHy4L_X4ruCKeRp4JXXDH4Ibq5n_hDHxrlof0kQ_zj344XVT5FT4fKmEbIJvvhRBeuYOPvRovh1hSp5dOmSjOJK&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում…

  • ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի բազմազավակ ընտանիքներին

    ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի բազմազավակ ընտանիքներին

    Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին` ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ: Դրանք ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին,…

  • Անչափահասը դիտավորությամբ վնասել է խաղասրահի համակարգիչները

    Անչափահասը դիտավորությամբ վնասել է խաղասրահի համակարգիչները

    Հուլիսի 7-ին, ժամը 22.16-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ինչոր մեկն ուզում է կոտրել Տերյան փողոցի խաղասրահի համակարգիչները: Դեպքի վայր մեկնած ոստիկանները բաժին են ներկայացրել 15 և 12 տարեկան պատանիների: Նրանցից մեկը դիտավորությամբ վնասել էր համակարգչային խաղասրահի երեք համակարգիչները: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:…

  • Samsung-ի շահույթը կրկնակի կրճատվել է

    Samsung-ի շահույթը կրկնակի կրճատվել է

    Հարավկորեական Samsung ընկերության 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի շահույթը կրկնակի կրճատվել է: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Նշվում է, որ շահույթը կազմել է 5.6 մլրդ դոլար, ինչը 56%-ով պակաս է 2018-ի նույն ժամանակահատվածից: Ընկերությունը եռամսյակի ամբողջական հաշվետվությունը դեռ չի հրապարակել: Հայտնի է, որ Samsung-ը սմարթֆոնների, համակարգիչների և սերվերների չիպերի աշխարհի խոշորագույն արտադրողներից է: Միացյալ Նահանգների և…

  • Անչափահասը բիզնես-կենտրոնից համակարգիչներ էր գողացել

    Անչափահասը բիզնես-կենտրոնից համակարգիչներ էր գողացել

    Հունիսի 2-ին, ժամը 21.26-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին ընկերության տնօրենը հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բիզնես-կենտրոնի մի գրասենյակի աշխատասեղանից գողացել է «Լենովո» տեսակի 2 դյուրակիր համակարգիչ: Ոստիկանության ծառայողները,…

  • Google Chrome-ն առաջատարն է համացանցային դիտարկիչների շուկայում

    Google Chrome-ն առաջատարն է համացանցային դիտարկիչների շուկայում

    Համացանցային դիտարկիչների շուկայում ապրիլի արդյունքներով առաջատարը Google Chrome-ն է: Այս մասին տեղեկացնում է Net Applications ընկերությանը։ 2019 թվականի ապրիլին Google ընկերության Chrome վեբ-դիտարկիչն օգտագործվել է համակարգիչների 65․64%-ում։ Երկրորդը Mozilla Firefox-ն է, որի գործածության մասնաբաժինը 10,23% է կազմել, իսկ Microsoft-ի Internet Explorer և Edge դիտարկիչների գործածության մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 8․44% և 5․53%։

  • ՀՀ-ում 2018 թվականին օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

    ՀՀ-ում 2018 թվականին օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

    Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47․78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43․92%։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից: Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50․08%-ն, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46․97%,…

  • Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով

    Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով

    Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանի հարեւաններից առաջին 20 երկրների շարքում է Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։ 2018թ. երկրորդ եռամսյակում…