համաշխարհային գին
Նավթի գները նվազում են
Նավթի սակարկությունների մասին տվյալները վկայում են, որ այօրվա` հունիսի 1-ի դրությամբ, նավթի համաշխարհային գներում նկատվում է նվազում: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 35,13 դոլար, իսկ Brent տեսակի նավթի գները նվազել են 0,95 տոկոսով և մեկ բարելի դիմաց կազմում են 37,48 դոլար: Այս մասին փոխանցում է RT-ն:
Նավթի համաշխարհային գներում աճ է նկատվում
Նավթի համաշխարհային գների անընդհատ տատանումները այս անգամ աճ են գրանցել: Brent տեսակի նավթի ֆյուչերսների մատակարարումները հունիս ամսվա համար մեկ բարելի դիմաց աճել են 0,88 տոկոսով և կազմել` 33,13 դոլար: WTI տեսակի նավթի գինը ավելի մեծ աճ է գրանցել: Նավթի ֆյուչերսները մայիս ամսի համար աճել են 2,83 տոկոսով և մեկ բարելի դիմաց կազմել են 25,80 դոլար:
Նավթի համաշխարհային գները բարձրանում են
Սակարկությունների տվյալները վկայում են, որ նավթի գինը բարձրանում է։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսներն ավելացել են 0,28 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 61,85 դոլար։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարին մատակարարմամբ, ավելացել են 0,15 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 68,02 դոլար։ Այս մասին տեղեկացնում է RT-ն։
Գրանցվել է նավթի համաշխարհային գների աննախադեպ աճ
Սաուդյան Արաբիայի թագավորության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել երկրի 2 նավթավերամշակման գործարաններում։ Նշված հրդեհների և նավթի արտահանման կրճատումից հետո նավթի համաշխարհային գները աճել են միջինը 12-13 տոկոսով, իսկ առավելագույնը՝ 19 տոկոսով։ Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը վաճառքի սկզբում եղել է 67,8 դոլար 1 բարելի համար և հասել…
Նավթի համաշխարհային գները նվազում են
RT-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները նվազում են, որի մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 57,04 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,46 դոլարի:
Ոսկու համաշխարհային գները ռեկորդային ցուցանիշի են հասել
Ոսկու համաշխարհային գները ասիական բորսաներում բարձրացել են 1,7 տոկոսով՝ մեկ ունցիան մինչեւ 1411,63 դոլար։ Ոսկու արժեքը առաջին անգամ 2013 թվականի սեպտեմբերից ի վեր բարձրացել է մեկ ունցիան 1400 դոլարից։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքում թանկացել են՝ 1409,1 դոլար մեկ ունցիայի համար, հետո փոքր-ինչ էժանացել են՝ 1395,9 դոլար։ Ներդրողները սկսել են փող ներդնել ոսկու մեջ աշխարհում…
Նավթի գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում ապրիլի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,39 դոլարով՝ մինչև 61.58 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.31 դոլարով՝ մինչև 52.41…






