համարանիշներ

  • Հայտնաբերվել են կեղծ համարանիշերով մեքենաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայտնաբերվել են կեղծ համարանիշերով մեքենաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։ Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի…

  • ՊԵԿ-ը՝ ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու վերաբերյալ

    ՊԵԿ-ը՝ ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու վերաբերյալ

    Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար: Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները:

  • Դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը․ ոստիկանությունը պարզաբանում է

    Դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը․ ոստիկանությունը պարզաբանում է

    Ապրիլի 8-ից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը: Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության…