Հայաստանի շախմատ
Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր։ Հավասար 5.5 միավոր վաստակեցին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը։ Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը։…
Գաբրիել Սարգսյանի հաջող մեկնարկը շախմատի ԵԱ-ում
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող մեկնարկ է գրանցել Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարի առաջին վեց տուրերից հետո Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր՝ առաջատարներից հետ մնալով ընդամենը կես միավորով։ Արագ շախմատի առաջնության հաջորդ հինգ տուրերը կկայանան դեկտեմբերի 10-ին։ Իսկ դեկտեմբերի 9-ին շախմատի սիրահարները հնարավորություն կունենան հետևելու կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը, որը…