Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ջոն վան ‘տ Սխիպը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ջոն վան ‘տ Սխիպին՝ նախկին «Այաքսի» և Հունաստանի մարզչին, նշանակում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Իմացեք նրա փորձի և պայմանագրի մանրամասների մասին։
ՀՖՖ-ն մրցավարական դպրոցի ընդունելություն է հայտարարել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև ս․թ․ փետրվարի 1-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը: Ընդունելության ժամկետները՝ մինչև փետրվարի 1-ը Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը , ինչպես նաև տևողությունը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Անցկացման վայրը՝ Երևան Պահանջվող փաստաթղթեր․ Դասընթացի մասնակցության գրանցման…
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն: «Կմասնակցեն 11 թիմեր՝ Էկո Վիլ, Արարատի-Արաքս, Կիլիկիա, Զովունի, Ֆալկոնս, ՊԵԿ, Արմիֆուդ, Լրագրողների հավաքական, Գազպրոմ Արմենիա, Աջափնյակ Երևան, Ախթամար: Նպատակներն են ՀՀ տարածքում սիրողական ֆուտբոլի հետագա զարգացմանը նպաստելը, սիրողական ֆուտբոլիստների վարպետության մակարդակի բարձրացմանը նպաստելը, ազգաբնակչության մոտ առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը խթանելը»,- ասվում է հաաղորդագրության…
Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է Արտյոմ Առաքելյանի և Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցները
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու»…
ՀՖՖ-ն կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրախությամբ հայտնում է, որ սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։ Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։ Այս մասին տեղեկացնում են…
ՀՖՖ-ն կազմակերպում է մարզչական արտոնագրերի թարմացման դասընթաց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը կազմակերպում է ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա դասընթաց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Դասընթացն անցկացվելու է ՀՖՖ Տեխնիկական տնօրինության կողմից, հրավիրված են լինելու նաև արտասահմանցի հեղինակավոր մասնագետներ: Թարմացման դասընթացը կազմակերպվում է բոլոր այն մարզիչների համար, ովքեր ՀՖՖ կողմից երբևիցէ ստացել են մարզչական Բ, Ա և Պրո…
Ես չեմ հրաժարվելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Արթուր Վանեցյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրուցում հերքել է այն տեղեկությունը, ըստ որի՝ նա առաջիկայում կարող է հեռանալ ՀՖՖ-ից: «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով, ես չեմ հրաժարվելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին…
Կկայանա ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզահավաքը
Սեպտեմբերի 16-ից 21-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզահավաքը։ Սեպտեմբերի 21-ին հավաքականն ընկերական խաղում կհանդիպի «Լեո» թիմին։ Հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է 14 ֆուտբոլիստի,- այս մասին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան. Արթուր Մկրտչյան – «Լեո» ՖԱ Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա Կոպեյսկ» ՖԱ (Ռուսաստան) Համլետ Մանուկյան –…
ՈւԵՖԱ-ի նախագահը Նիկոլ Փաշինյանին նվիրել է ֆուտբոլային գնդակ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ…
Կարծում եմ՝ ակնկալիքները մեծ են. Մխիթարյանի հարցազրույցը ՀՖՖ-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևան վերադառնալուց հետո հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին խոսելով իր «Ռոմա» տեղափոխության մասին: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/474160893136503/
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և մեթոդական օժանդակության ցուցաբերումն է: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Սույն քաղաքականության շրջանակում օգոստոսի 16-ին ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն այցելել է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ,…
Հայկական ֆուտբոլն այսօր գտնվում է շատ լավ ձեռքերում. Վանեցյան
Հունիսի 26-ին ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հայկական ֆուտբոլն այսօր գտնվում է շատ լավ ձեռքերում: «Վերջին երկու խաղերն իսկական ուրախություն պարգևեցին հայ երկրպագուներին, մենք վստահում ենք մարզչի բռնած ուղուն, մենք ամեն ինչով աջակցելու ենք հավաքականին», – ասաց ՀՖՖ նախագահը: Վանեցյանը նաև նշեց, որ իրենք չեն հրաժարվում Ազգային ստադիոնի կառուցման մտքից։…
ՀՖՖ-ն Գեղարքունիքում ֆուտբոլի խաղադաշտ է կառուցում
ՀՖՖ-ի մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեկնարկել են խաղադաշտի կառուցման աշխատանքները: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ծովակ համայնքում իրականացվող աշխատանքներից և կից գրել. «Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ևս մեկնարկեց խաղադաշտի կառուցման աշխատանքները։ Հֆֆ֊ն աշխատում է»: https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2365241043533864
Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել…
Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում ազգային թիմին աջակցելու համար։ «Հատուկ շնորհակալություն Հունաստան ժամանած մեր երկրպագուներին։ Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում»: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10162021309025247 Հիշեցնենք՝ հունիսի 11-ին, Աթենքում մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են Հունաստան ընտրանուն։