հայաստան-ադրբեջան
Հայաստանը հերքում է ապրիլի 10-ին հրադադարի խախտման մասին Ադրբեջանի հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ն մերժել է ապրիլի 10-ի միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի պնդումը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ հետաքննություն սկսել, եթե կան փաստարկված ապացույցներ։
ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հայտարարությունը, Խնածախում տուն է վնասվել
ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի մեղադրանքները։ Հայկական կողմը հայտնում է Խնածախի գնդակոծման մասին։ Երևանը կոչ է անում ստեղծել հետաքննության մեխանիզմ։
Միրզոյանը ՄԱԿ ՄԻԽ-ում. Ադրբեջանում շարունակվում է կեղծ դատավարություններ 23 կամայականորեն ձերբակալված հայ անձանց նկատմամբ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ ներկայացնելով Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ջանքերին:
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանային անվտանգությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են, մասնավորապես, Ադրբեջան-Հայաստան սահմանին անվտանգության ապահովման հետ»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Խաբկանք է, որ ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական բանակցություններն իրարից անկախ են. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստան–Թուրքիա և Հայաստան Ադրբեջան հարաբարերությունների կարգավորման աշխատանքները միմյանցից անկախ չեն։ Թուրքական Tvnet–ի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե խաբկանք է, թե ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններն իրարից անկախ են։
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում։