«Հայաստան» խմբակցություն
Ի՞նչ առաջարկներ ունի Հայաստան խմբակցությունը․ հրապարակվել է հայտարարության տեքստը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է իր հայտարարության տեքստն ու առաջարկները, որոնք պահանջում է ներառել ԱԺ հայտարարության նախագծում։ Այն բաղկացած է հետևյալ չորս կետերից. 1.Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։ 2.Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման…
Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, էդ հողերը ինչո՞ւ եք դրել սակարկությունների վրա․ վիճաբանություն ԱԺ-ում
Այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ կառավարությունը ռազմավարություն մշակե՞լ է Արցախի բնակչության անվտանգության մասով, քանի որ հիմա Ռուսաստանը պատերազմում է և Արցախին չի կարող օգնել հացահատիկով: Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդեց, թե այս իշխանությունները Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով այս…
Հայաստան խմբակցությունը կասեցնում է մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին
«Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին: Խմբակցությունը չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը: «Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի…
Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր կայացավ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում առկա էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Ընդդիմությունն այդ պաշտոնում կրկին առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այսպիսով, Ղազինյանն արդեն 11-րդ անգամ չընտրվեց այս պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կցանկանար, որպեսզի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա…
Սյունիքի հարցով ԱԺ-ում քննարկման շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել
Իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվել է համաձայնության գալ՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպելու առումով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշել է, որ իրենք գրություն են ուղարկել ու դրան իշխանությունն ընթացք է տվել։ Մինասյանի խոսքով՝ ԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, գլխավոր դատախազի, ՊԵԿ նախագահի և պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ…
Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրված Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը: ՔՊ-ականը հերքել է ՀԴ-ի անդամի տարածած լուրը՝ ԱԺ-ում բջջայինների արգելքի մասին Աժ-ում ընտրել են հանձնաժողովների նախագահների տեղակալներ Հարցուպատասխանից, ելույթներից հետո իշխանական պատգամավորները հայտնեցին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու…






