Հայիթի
Հայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալվել են 11 կասկածյալներ
Հայիթիում Թայվանի դեսպանատ տարածքում ձերբակալվել են 11 անձինք, որոնք կասկածվում են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել թայվանական դեսպանությունը։ Նշվում է, որ ոստիկանները դեսպանատան ներկայացուցիչներին հայտնել են, որ ցանկանում են մուտք գործել դեսպանատան տարածք, որ որոնեն կասկածյալներին։ Դեսպանությունը անհապաղ տվել է իր թույլտվությունը։
Հայիթիի դարպասապահը զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Զավեշտալի դրվագ է տեղի ունեցել աշխարհի գավաթի որակավորման երկրորդ փուլի Կանադ-Հայիթի հանդիպմանը։ Հանդիպման 46-րդ րոպեին Հայիթիի ֆուտբոլիստը գնդակը փոխանցում է թիմի դարպասապահին, որը սկզբում չի կարողանում գնդակը ոտքով կանգնեցնել, հետո էլ աջ ոտքով հարվածելու փոխարեն դիպչում է գնդակին ձախ ոտքով, որի արդյունքում վրիպում է և ի վերջո գրանցվում է ինքնագոլ։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է…
Ուրարտուի ֆուտբոլիստը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական
Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայիթիի հավաքականը նույնպես պատրաստվում է հանդիպում անցկացնել։ Հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Մարտի 26-ին Հայիթիի ընտրանին կմրցի Բելիզի հավաքականի հետ։ Ակումբը հաջողություն է մաղթել Դեսիրեին հավաքականում։
Մեքսիկան դուրս եկավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի եզրափակիչ
ԿՈՆԿԱԿԱՖ-ի կիսաեզրափակչում Հայիթիի հավաքականը մրցել է Մեքսիկայի հետ և պարտություն կրել նվազագույն հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել Գլենդելում և ավարտվել մեքսիկացիների հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում խփած մեկ գնդակի շնորհիվ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշով, սակայն լրացուցիչ ժամանակի 3-րդ րոպեին Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսն անվրեպ իրացրել է իր վաստակած 11-մետրանոցն ու հաղթանակ…
Հայիթիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Երկու օր շարունակվող համընդհանուր գործադուլի ընթացքում ցուցարարները արգելափակել են ճանապարհներ, այրել անվադողեր: Ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննություն անցկացնել Վենեսուելայից նավթի ներկրման սուբսիդավորված գումարների ենթադրյալ հափշտակության գործով:
Հայիթիում ցույցերի ընթացքում զոհվել է 26 մարդ
Հայիթիում արդեն 2 շաբաթ է՝ անցկացվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող համընդհանուր կոռուպցիայից և վատ կենսապայմաններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների…
Հայիթիում շարունակվում են հակակառավարական ցույցերը. կան զոհեր և վիրավորներ
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի օր է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Ի նշան բողոքի՝ ցուցարարներրը կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև,…







