Հայկական կողմ
Հայկական կողմին է փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները: Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան…
ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/813718389464090
ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի․ Արթուր Սարգսյան
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ երեկ հայկական կողմի մարդկային կորուստներին։ Նա նշեց, որ ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։ Սարգսյանը նաև ասաց, որ կան բազմաթիվ վիրավորներ։
Թուրքիան հրահրում է նոր համաշխարհային պատերազմ․ Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարայանը Instagram-ի պատմություններ բաժնում գրառում է կատարել Արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Գրառումում ասվում է․ «Իմ բոլոր ոչ հայ և հայ ընկերներ: Երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Էսկալացիայի մասին պաշտոնական հայտարարությունից մի քանի րոպե անց…
Հակառակորդը Ճամբարակի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ. ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facbook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոսնակը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ…
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա. Փայլան
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը…
Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:30-ի դրությամբ: Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել: Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է…
Հայկական բանակի՝ 100 կորուստների մասին լուրը ադրբեջանական ապատեղեկատվություն է
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հաղորդում է, որ միջազգային տարբեր լրատվահարթակներում ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թվականի հուլիսի 12-ին մեկնարկած բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ, մասնավորապես՝ նշվում է զոհված 100 զինվորականների մասին։ Նախ ռուսական Eadaily.com-ում հրապարակվում է ադրբեջանցի քաղաքագետների հարցազրույց, որոնցից Էմիլ Մուտաֆաևը, խոսելով հակամարտության և դրա հնարավոր ելքի մասին, հայտարարում է,…
Չտրվեք սադրանքներին, մենք կորուստներ չունենք․ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ կոչ է արել չտրվել սադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ «Ինչ ինչ, բայց ադրբեջանական ՊՆ լավ տեսանյութեր սարքում է, կեղծիքը լավ որակով են անում։ Չտրվեք սադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք կորուստներ չունենք»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arcrun/posts/3157726190929634
Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է․ «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»: https://www.facebook.com/arcrun/posts/3154427124592874 ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից՝ մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել…
Քննիչ հանձնաժողովի նպատակը պարզելն է՝ ինչու է Ապրիլյանին հայկական կողմը հարձակման հրամանն ուշացրել
Ասում են, թե Ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է՝ ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել: Այս մասին գրում է «Իրատես» օրաթերթը։ «Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի և մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը…










