հայկական մեդիա
Լիբիայի կառավարությունը Խալիֆա Հաֆթարին կալանավորելու կարգադրագիր է տվել
Միջազգային հանրության կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը գեներալ Խալիֆա Հաֆթարին կալանավորելու կարգադրագիր է տվել, որը հարձակում է իրականցնում Տրիպոլիի վրա: Ռազմական դատախազությունը թույլատրել է Լիբիայի ազգային բանակի հրամանատարի և նրա 6 ենթակաների կալանքը: Նրանց մեղադրում են Լիբիայի մայրաքաղաքում բնակելի թաղամնասի վրա օդային հարվածներ հասցնելու մեջ, հաղորդում է DW-ն: Նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները…
Բորդոյում բռնկված հրդեհի պատճառով երկու միլիոն շիշ գինի է ոչնչացել
Բորդոյի արվարձանում գտնվող գինու պահեստում, որը պատկանում է Sovex Grands Chateaux ընկերությանը, բռնկված հրդեհը ոչնչացրել է առնվազն երկու միլիոն շիշ գինի և այլ ոգելից խմիչքներ՝ 12,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Այս մասին հայտնել է The Local հրատարակությունը: Ապրիլի 18-ին չպարզված պատճառով սկսված հրդեհը մարելու համար պահանջվել է մոտ 15 ժամ։ Մարման աշխատանքներին մասնակցել է մոտ…
HBO-ին դուր չի եկել Թրամփի կողմից հրապարակված լուսանկարը
CNBC-ի հեռուստաալիքի փոխանցմամբ՝ HBO-ին դուր չի եկել Դոնալդ Թրամփի կողմից Twitter-ում հրապարակված լուսանկարը, քանի որ, ըստ HBO-ի, նախագահը «Գահերի խաղը» սերիալի կերպարը գործածել է քաղաքական նպատակներով։ «Ռուսական գործով» հետաքննության արդյունքների մասին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մամուլի ասուլիսից հետո Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է սերիալի ոճով լուսանկար՝ «Խաղն ավարտված է» մակագրությամբ։ Նկարի Վերևում ասված է․…
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին:\ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային խորհրդի առաջին նիստին
Ապրիլի 19-ին կայացել է Հանրային խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրային խորհրդի անդրանիկ նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությանը խորհրդատվություն իրականացնելու հարցերից մինչև ոլորտային ու հանրային կարևորության հարցեր», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
Գողացված քարտով գումար է կանխիկացվել․ միջոցներ են ձեռնարկվում անձի ինքնությունը պարզելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված քարտով կանխիկացման գործարք առերևույթ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 14-ին՝ ժամը 13:20-ից մինչև 13:45-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, 58 համարի երթուղային ավտոբուսի սրահում, հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ…
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք: Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Զահլեի առևտրատնտեսական պալատի նախագահի և մի քանի տասնյակ գործարարների հետ, քննարկվեցին ՀՀ-ում համապատասխան ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Այցի շրջանակում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Զահլեի քաղաքապետի հետ, որն ամփոփ ներկայացրեց քաղաքի ենթակառուցվածքների և ձեռքբերումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն և բարձր…
ՃՏՊ Թալին քաղաքում. տուժածներ չկան
Ապրիլի 19-ին, ժամը 20:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձորափնյա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» (վարորդ՝ Ա.Գ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին,…
Ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության 2, հասարակական-պետական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության,…
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Ապրիլի 19-ին ժամը 16:08-ից 16:58-ը ՀՀ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Վանանդ, Տալվորիկ, Ամասիա, Նոր Արտագերս, Արաքս, Լենուղի, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արևադաշտ, Արմավիր, Արևիկ, Մայիսյան, Ակնալիճ համայնքների տարածքներում տեղակայված 56 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 9101 կրակոց:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանքիներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն…
Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ․ Դաչիչ
Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ` չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Այս մասին հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը ապրիլի 19-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում։ «Ռուսաստանի և Սերբիայի բարեկամությունն արդեն ավանդույթ է: Այժմ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակում: Ուստի Սերբիան երբեք պատժամիջոցներ կամ որևիցե սահմանափակիչ միջոց չի կիրառի ՌԴ-ի դեմ, չնայած այն…
Կրիշտիանուն Յուվենտուսի ապագան է․ Ալեգրի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից: «Կրիշտիանուն «Յուվենտուսի» ապագան է: Նա հիանալի է հանդես եկել այս մրցաշրջանում և կշարունակի նույն կերպ հանդես գալ նաև հաջորդում: Իհարկե, Կրիշտիանուն հիասթափված է, որ չենք կարողացել հաղթել «Այաքսին», սակայն նա հանգիստ է, ինչպես բոլորը», –…
ՊԵԿ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Վրաստանում
ՀՀ ՊԵԿ պատվիրակության այցը Վրաստան Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության հարցեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի՝ Վրաստանի Հանրապետություն այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերող…
Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ
Զարթոնք համայնքի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ: Նրանք պահանջում են, որ հրաժարական տան դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, և որ ուսուցիչների ատեստավորում անցկացվի: Հիշեցնենք, որ Զաթոնքի միջնակարգ դպրոցի տնօրենը հրաժարական տված համայնքապետի դուստրն է: Հենց նրա որդին է ապրիլի 13-ի առավոտյան կրակել համագյուղացիների ուղղությամբ: Հրազենից կրակոցներ արձակած երիտասարդը պատմության ուսուցիչ է: Բողոքի ակցիա իրականացնողները…















