հայկական ֆուտբոլ
«Նոա» ՖԱ կոչը հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված ուժերին
«Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին միավորվել: Ակումբը կարևորում է երկրպագուների և ՀՖՖ-ի հետ քննարկումները՝ նպաստելու արդար խաղի կանոնների հաստատմանը: «Նոան» պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ նպաստելով հայկական ֆուտբոլի զարգացմանը և երկրպագուներին ուրախություն պարգևելուն:
Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղդասարյանից, որ նրան ժամանակին չեմ լսել․ Ռուբեն Հայրապետյան
Սուրեն Բաղդասարյանը, ով այժմ մեղադրում է ինձ, ճիշտ է անում: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ խոսելով հայկական ֆոտբոլում ստեղծված իրավիճակի մասին։ «Իմ մեծ սխալն է եղել, որ Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին ընդունել եմ աշխատանքի։ Դրանում ինձ կարող է մեղադրել ֆուտբոլային հանրությունը։ Սուրեն Բաղդասարյանը, ով այժմ մեղադրում…
Լոռի ՖԱ-ն ջախջախեց Երևանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Լոռին» հյուրընկալել էր «Երևան»-ին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում։ Վանաձորի թիմը հաղթանակ տարավ 8:0 հաշվով։ Ջոնել Դեսիրեն իր հաշվին ձևակերպել է պենտատրիկ (5 գոլ), իսկ Ռոբերտ Մինասյանը դուբլի հեղինակ է դարձել։ Աչքի է ընկել Լուկաս Մաթեուսը: Նշենք, որ «Երևանը» որևէ փոխարինում չի կատարել, քանի որ պահեստայինների նստարանին ընդգրկված ֆուտբոլիստ չի եղել: «Երևանը» ԲԽ-ում…
Լինելու ենք նրանց կողքին, ովքեր կարող են աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը․ Խորեն Քալաշյան
ՀՖՖ նախագահի, գործկոմի անդամների շրջանառվող թեկնածուների շարքում նշվում են նաև Legal Sport ֆուտբոլային գործակալության հիմնադիր, անվանի ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի և գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանի հավաքականի և մի շարք ակումբների նախկին անվանի ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանի անունները: 2017 թվականից գործունեություն ծավալող Հայաստանում ֆուտբոլային առաջին գործակալության՝ Legal Sport-ի ղեկավար կազմն անմասն չի մնում հայկական ֆուտբոլում ծավալվող իրադարձություններից։…
FAF-ը արձագանքել է հայկական ֆուտբոլում կատարվելիք վերջին իրադարձություններին
Հայկական Առաջին Ճակատը (First Armenian Front) անդրադառնալով հայկական ֆուտբոլում կատարվելիք վերջին իրադարձություններին հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայկական ֆուտբոլում առկա որոշ հարցերի մասին. Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս…
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Սիմոնյան, Հարգելի ներկաներ Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել…
Հերքվել են Տարխանովի հեռացման լուրերը
Այսօր Championat.com կայքը հայտնել էր, որ Ալեքսանդր Տարխանովը ազատվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից: Armsport.am-ի հարցմանն ի պատասխան ակումբի մամուլի ծառայությունը հերքեց տեղեկությունը և ավելացրեց, որ մարզիչը պարզապես առողջական խնդիրների պատճառով, այսօր, բացակայել է մարզումից: Թիմն «Արարատի» դեմ առաջիկա խաղին, այս պահին, պատրաստվում է Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Աղբյուրը ՝ armsport.am
Տարխանովը ազատվել է Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնից
«Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է Ալեքսանդր Տարխանովը: Այս մասին հաղորդում է Championat.com-ը: Հիշեցնենք, որ Տարխանովը այս տարի էր գլխավորել «Փյունիկ»-ը։ Նախկինում մասնագետը տարբեր ռուսական ակումբներում է աշխատել, որոնց թվում են ՝ԲԿՄԱ-ն, «Տորպեդո»-ն, «Կռիլյա Սովետով»-ը, «Ահմաթ»-ը, «Կուբան», «Խիմկի-ն» և «Ուրալ»-ը: Ուզբեկստանի և Բուլղարիայի հավաքականները։ «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ խաղարկության 11 տուրից հետո մրցաշարային աղյուսակի…
Այժմ ավելի համարձակ եմ գործում դաշտում. Արարատ Մոնրո
Կոլումբական «Բոյակա Չիկոյի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Մոնրոն որոշակի ընդմիջումից հետո վերադառնալով հավաքական՝ նշել է, որ շատ էր կարոտել Ազգային ընտրանին. «Իհարկե, շատ էի ցանկանում վերադառնալ Հայաստանի հավաքական: Ու հենց դա ինձ չէր հերիքում: Հիմա ցանկանում եմ օգտագործել շանսս ու ինձ լավ դրսևորել»,- ասել է ֆուտբոլիստը: «Այս ընթացքում կարծում եմ բավականին լավացրել եմ ֆուտբոլային…
Փյունիկի երկրպագուների վատ պահվածքի պատճառով ակումբը տուգանվել է (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որը կայացել է Հոկտեմբերի 10-ին, անցկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ ՝ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: «Փյունիկի» երկրպագուների պահվածքը «Լոռիի» հետ Վանաձորում կայացած խաղում (2:2) եղել է նիստի ժամանակ քննարկված հարցերից մեկը: ՀՖՖ-ի փոխանցմամբ խաղի ընթացքում «Փյունիկի» երկրպագուները շարունակաբար վիրավորական արտահայտություններ են արել մրցավարական անձնակազմի հասցեին. ՀՖՖ կարգապահական և…
Ֆինլանդիայի հետ խաղն ավելի բարդ է լինելու, քան ՝ Լիխտենշտեյնինը. Անդրե Չալըշըր
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է սպավելիքներով: «Որպես ֆուտբոլիստ՝ կարևոր է, որ մոռանաս տհաճ իրավիճակները (խմբ. խոսքը «Գյոտբորգի» կազմում ստացած 2 կարմիր քարտի մասին է), առաջ շարժվես ու կենտրոնանաս կարևոր խաղերի վրա: Իհարկե, սրանք ամենակարևոր խաղերն են: Բարդ խաղ է սպասվում Լիխտենշտեյնի հետ, չպետք է թերագնահատենք մրցակցին,…
Վահան Բիչախչյանը Գյումրիից կվարի ՀՖՖ-ի Instagram-ի էջը
Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կվարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Instagram-ի պաշտոնական էջն ու կներկայացնի երիտասարդական հավաքականի առօրյան Գյումրիից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Մ21 Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի Մ21 հավաքականը հոկտեմբերի 11-ին Գյումրիում կմրցի Լյուքսեմբուրգի հետ: Հանդիպման անվճար տոմսերը հնարավոր է ստանալ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտից:
Զավեշտալի վրիպում Ալաշկերտ-2-Տորպեդո խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի «Ալաշկերտ-2»-«Տորպեդո» խաղում զարմանալի վրիպմամբ է աչքի ընկել տանտերերի հարձակվող Ախմեդ Ջինդոյանը: Չնայած «Ալաշկերտ-2»-ը 5 գոլ է ուղարկել մրցակցի դարպասը, բայց բաց է թողել գոլ խփելու իրական հնարավորությունն այնպիսի դրվագում, երբ ավելի դժվար էր, թերևս, վրիպելը, քան՝ գոլ խփելը: Ֆուտբոլիստը 2 անգամ չի կարողացել գնդակն ուղարկել մրցակցի դարպասը երկու մետրից: 10…
Սևան ՖԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում
«Սևան» Ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 9-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք` Թբիլիսիում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Ուսումնամարզական հավաքի շրջանակում՝ հոկտեմբերի 11-ին, «Սևան» ՖԱ-ն ընկերական հանդիպում կանցկացնի վրացական «Շավերդենի» ՖԱ-ի հետ: Առաջին խմբի առաջնության 10 տուրերից հետո «Սևանը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր:
Յուրի Ջորկաեֆը՝ հայկական ֆուտբոլի զարգացման մասին
WCIT համաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող Յուրի Ջոկաեֆը պատմել է իր տպավորությունների մասին: «Դեռ 5 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է WCIT միջոցառում լինել․ շատ տպավորված եմ: 4 ամիս առաջ խոսել եմ բարձրագույն տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարի հետ, և նա ասաց, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա ասաց, որ մարդիկ միայն այսօրվա մասին…















