Հայկ Ալումյան
Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատավորին ներկայացրած բացարկի միջնորոդությունը։ Դատական տվյալ ակտը բողոքարկման ենթարակ չէ։ Նշենք, որ Հովակիմյանի նախագահությամբ քննվում են՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված բողոքները։ Բողոքների քննության մասով հաջորդ նիստը նոյեմբերի 5-ին՝ 16:30-ին է։
Շարունակվում է Քոչարյանի ու մյուսների գործով նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախորդ նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել է վկայի կարգավիճակով իրավահաջորդների և տուժողների հարցաքննության մասին: Փաստաբանը դատարանին է ներկայացրել 102 անուններ, որոնք ներառված են այդ գործով տուժողների ցուցակում և խնդրել նրանց ներառել վկաների ցուցակում: Մեղադրող կողմն անհամաձայնություն է հայտնել…
Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 20-ին ժամը 16:00-ին: Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ վիճարկվող դատական ակտը կամայական…
Քոչարյանի գործով դատավորը կմեկնի հանգստի
Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում պարզվեց, որ այդ գործով զբաղվող դատավոր Աննա Դանիբեկյանը մեկնելու է արձակուրդ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, տեղյակ լինելով դատավորի արձակուրդի մասին, ներկայացրեց միջնորդություն՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, և խնդրեց դատական նիստ նշանակել այս շաբաթվա ընթացքում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հաստատեց, որ դեկտեմբերի 10-ից…
Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 20-ին կայացված որոշումը, որով անփոփոխ էր մնացել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Պաշտպանական կողմը պահանջում է նոր երևան եկած հանգամանքով՝ ՍԴ-1480 որոշմամբ, բեկանել…
Պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Քոչարյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել։ Դատարանի այսօրվա նիստում փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Վարդևանյանը մանրամասն ներկայացրել է պաշտպանության կողմի դիրքորոշումը, վերադաս դատական ատյանների նախադեպային որոշումները, կասկածների համար նախադրյալների բացակայությունը պաշտպանյալի պատշաճ վարքի մասին,…
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպանը՝ պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա…
Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Քոչարյանի…
Ուղիղ ճնշում է եղել խորհրդակցական սենյակում գտնվող դատավորի նկատմամբ․ Հայկ Ալումյան
Երբ դատավորը խորհրդակցական սենյակում է ու պետք է որոշի, Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով պարոն Քոչարյանին ազատ արձակի՞, թե՞ ոչ, հնչում են այնպիսի հայտարարություններ, որ ՍԴ որոշումն ապօրինի է: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ «Երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ ՍԴ…
Փաստաբանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավով ազատելու մասին: Փաստաբանն արձանագրեց Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Նա հիշեցրեց, որ ազատության սահմանփակման համար հիմքեր չկան: Խուդոյանի խոսքով՝ քննության և դատավարության ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չի եղել դատաքննությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու ոչ մի դեպք: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի…
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը վարույթ չի ընդունվել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, դատավորներ Անի Մխիթարյանի և Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ, սեպտեմբերի 9-ի որոշմամբ վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։ Հունիսի 24-ի որոշման դեմ բերված բողոքի ընդունումը մերժվել է բողոքարկման դատավարական ժամկետները բաց թողնելու…
Պաշտպանները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ապօրինի է
Սահմանադրական դատարանի որոշումների ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլոր դատարանների և բոլորի համար, այլ նաև ՍԴ որոշման պատճառաբանական մասում բերված իրավաբանական դիրքորոշումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նրա խոսքով, ՍԴ վերջին որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակի հետևում է, որ առ այս…
ՍԴ-ն հիմա չի քննարկում՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ․ Ալումյան
«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության…
Դատախազության բողոքը Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով ևս մերժվել է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել էր Սեդրակ Քոչարյանի պաշտպանների…
Այն, ինչ կքննարկվի Վենետիկի հանձնաժողովում, գլոբալ ազդեցություն կունենա գործի վրա․ Քոչարյանի փաստաբան
Օգոստոսի 29-ին ՍԴ-ում քննարկվելիք դիմումն ավելի շատ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, քան Մարտի մեկի գործին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Այն, ինչ քննվելու է օգոստոսի 29-ին ավելի նեղ խնդիր է, իսկ այն, ինչ Վենետեիկի հանձնաժողովում և Եվրոպական դատարանում կքննարկվի , դա գլոբալ ազդեցություն…