Հայկ Գրիգորյան
Հայկ Գրիգորյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ
75 կողմ, 0 դեմ ձայներով Հայկ Գրիգորյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Հայկ Գրիգորյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, շուրջ 47 գիտական հոդվածների և 3 մենագրությունների հեղինակ, որոնք վերաբերում են քրեական և միջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության հիմնահարցերին: 2018-2021 թթ. Գրիգորյանը եղել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ:
Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահ
Հայկ Գրիգորյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է արդեն նախկին տեղակալ Արգիշտի Քյարամյանը: Որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում: Հայկ Գրիգորյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Նշենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսից:
Քննչականում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների…
ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեում ստեղծվել է աշխատանքային խումբ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև՝ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 45-Ա հրամանով ՔԿ ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է. –…
Վարդան Թադևոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված…
ՔԿ նախագահը մեկնել է Տավուշ դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու փաստերով հարուցված քրեական գործերի քննությունը կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Տավուշի մարզ: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները,…
Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը,…
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Ա.…
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները հանդիպել են Մոսկվայում
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: «Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը…
ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակության հետ: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները:…
Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված քննությունն ավարտվել է․ Հայկ Գրիգորյան
Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ամուլսարի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը: «Մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության…
Կան բացահայտված հանգամանքներ․ Հայկ Գրիգորյանը՝ գաղտնալսման գործի մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին: Նրա խոսքով՝ միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որևէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ: Լրագրողները Հայկ Գրիգորյանին հիշեցրին, որ նախկինում նա ասել է,…
Այսօր Քննչական կոմիտեի ծառայողի օրն է․ Հայկ Գրիգորյանի շնորհավորանքը
Հարգելի՛ գործընկերներ Շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու: Քննչական կոմիտեի բոլոր ծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածության, քաղաքացիական հստակ…














