Հայկ Մարտիրոսյան
Հայ շախմատիստները փայլում են Դոհայում՝ Qatar Masters Open 2024-ում
Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է բարձրակարգ Qatar Masters Open 2024 շախմատի միջազգային մրցաշարը։ Չորս տուրերից հետո հայ շախմատիստները ցուցադրում են բարձր արդյունքներ․ Շանթ Սարգսյանը հավաքել է 3.5 միավոր՝ կիսելով 1-6-րդ տեղերը, Հայկ Մարտիրոսյանը ունի 3 միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 2.5, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ 2 միավոր։ Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը։ Այն…
Հայաստանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում ներկայացված է 5 շախմատիստներով
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստներով։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներ են Հայկ Մարտիրոսյանը (70-րդ հորիզոնական) և Շանթ Սարգսյանը (85-րդ հորիզոնական)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, շարունակում է մնալ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։…
Մենորկա Օփեն․ հայ գրոսմայստերը լավագույն եռյակ է մտել
Իսպանիայում ավարտվել է Menorca Open Chess 2022 միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանից շախմատիստներ։ Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը հրաշալի է հանդես եկել և գրավել է մրցանակային՝ 3-րդ հորիզոնականը։ Նա 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր ու միայն կես միավոր է զիջել առաջին հորիզանականը զբաղեցրած հնդիկ շախմատիստ Գուկեշին։ Նշենք, որ նույնքան միավոր է վաստակել Հայաստանի…
Մենորկա Օփեն․ Մարտիրոսյանը մինչ այժմ միավոր չի կորցրել
Իսպանիայում շարունակվում է «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստներ։ Մասնավորապես Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը մեկնարկել են շատ հաջող։ Մարտիրոսյանը 3 պարտիաներում էլ հաղթանակ է տոնել ու 3 հնարավորից ունի 3 միավոր։ Այս ցուցանիշով նա բաժանում է 1-ից 10-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է։ Իսկ Սարգսյանը վաստակել է 2,5…
Մենորկա Օփեն․ հայ գրոսմայստերները մեկնարկել են հաղթանակով
Իսպանիայի Բալեարյան կղզիներում մեկնարկել է «Մենորկա Օփեն 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մրցաշարի պաշտոնական կայքից։ Սարգսյանն էլ, Մարտիրոսյանն էլ մեկնարկել են հաղթանակով։ Մրցաշարին մասնակցում են 137 շախմատիստներից, որոնցից հաղթանակով են մեկնարկել 67-ը։
Հայ գրոսմայստերը Իսպանիայում մրցանակակիր է դարձել
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իսպանիայում միջազգային մրցաշարի է մասնակցել, որտեղ մրցանակային տեղ է գրավել։ Այս մասին տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական տեղեկագրերից։ Մարտիրոսյանը 9 հնարավորից 7,5 միավոր է վաստակել ու կես միավոր է զիջել առաջին մրցաշարի չեմպիոնին։ Սրա շնորհիվ հայ շախմատիստը 8,7 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։
Աշխարհի առաջնություն․ Արոնյանը կայծակնայինի միանձնյա առաջատարն է
Վարշավայում շարունակվում է կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։ 12 տուրերից հետո տղամարդկան մրցաշարում Արոնյանը վաստակել է 12 միավոր և այս պահին միանձնյա առաջատար է։ Արոնյանից ընդամենը կես միավոր հետ է մնում Բասեմ Ամինը։ Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մի շարք շախմատիստներ, որոնցից…
Sharjah Masters 2021․ Հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 3 հայ շախմատիստ
3 հայ շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը մասնակցում են Sharjah Masters 2021 հեղինակավոր մրցաշարին: Նշենք, որ արդեն կայացել է 4 տուր և մեր շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 2,5 միավոր և առայժմ կիսում է 11-ից 26-րդ տեղերը: Արամ Հակոբյանը ունի 2 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1,5: Մրցաշարին,…
Շախմատի ԵԱ. Նախավերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ֆելիք Բլոհբերգերին
Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին։ Նախավերջին տուրում առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվել է իտալացի Դանիելե Վոկատուրոյին ու դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է: Այս տուրում միակ հաղթանակը տոնել է Հայկ Մարտիրոսյանը՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Հայկն այս պահին ունի…
Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց մրցապայքարից
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակիչի թայ-բրեյքում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբաեին։ Այսպիոսով հայ շախմատիստը դուրս մնաց հետագա պայքարից: Արագ խաղի առաջին պարտիան Հայկը սպիտակ ֆիգուրներով 49-րդ քայլում ավարտեց ոչ-ոքի, սակայն սևերով պարտություն կրեց:
Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ նաև 1/8 եզրափակչի առաջին պարտիայում
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հիանալի խաղերով շարունակում է փայլել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը: Հայկը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում սև խաղաքարերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբեյին։ Հիշեցնենք, որ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6–րդ համար Շախրիյար Մամեդյարովին:
Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ: Նա հաղթել պարտիայի 49-րդ քայլում: Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին, ով ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 6-րդ շախմատիստն է: Դասական 2 պարտիաներում 1:1 հաշիվն…
Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին և դուրս եկել 4-րդ փուլ. Աշխարհի գավաթ
Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2632) շարունակում է պայքարը Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի 21-ամյա անդամը 3-րդ փուլում հաղթել է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին (2782), որը ՖԻԴԵ-ի համաշխարհային…
Հայկ Մարտիրոսյանը խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին: Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի: Երկու…
Հայ շախմատիստները հաղթել են Prochess լիգայում․ Հայկ Ազիզբեկյան
Շախմատիստ Հայկ Ազիզբեկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեր հայ արծիվները հաղթեցին շախմատի Prochess լիգում հաղթելով ամենահզոր ամերիկյան թիմին և հռչակվեցին չեմպիոն։ Կեցցե՛ք տղերք»:








