Հայոց ցեղասպանության թանգարան
Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը՝ ցեղասպանագետների մտահոգությունները
Հայ և օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հղել՝ Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացման վերաբերյալ մտահոգություններով։
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների, ինչպիսիք են «The Guardian», «The Spectator» և «The Telegraph», ներկայացուցիչները իրենց Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի պատմությունը և անդրադարձել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հայերի կոտորածներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության կապին։…
Ցուցադրությունը․ վիրտուալ շրջայց Հայոց ցեղասպանության թանգարանում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը, շարունակելով համագործակցել On Point կազմակերպության հետ, առցանց հարթակում ներկայացնում է ևս մեկ ժամանակավոր ցուցադրություն «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով: Այցելելով ՀՑԹԻ կայքէջ հնարավոր է «վիրտուալ շրջայց» կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներից մեկը և առցանց տիրույթում տեսնել բացառիկ ցուցանմուշներ, շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը…
2021-ին Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել ավելի քան 34 հազար մարդ
Հայոց ցեղասպանության թանգարանն ամփոփել է 2021 թվականը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թանգարանի այցելուներին։ Ամփոփումը հրապարակվել է թանգարանի Facebook-ի էջում։ Նշվում է, որ 2021 թվականի ընթացքում թանգարանն ունեցել է 34 264 այցելու, որոնցից 22 393-ը օտարերկրացիներ են եղել, իսկ 11 871-ը՝ տեղացիներ։ Ըստ աղբյուրի՝ այցելուներից 7661-ը ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով:




