հայտ

  • Հնդկաստանը 2036թ․ Օլիմպիական խաղերի անցկացման հայտ է ներկայացրել

    Հնդկաստանը 2036թ․ Օլիմպիական խաղերի անցկացման հայտ է ներկայացրել

    Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ 2036 թ․ ամառային Օլիմպիական խաղերը կազմակերպելու համար։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ Հնդկաստանը երազում է ընդունել Օլիմպիական խաղերը՝ ներկայացնելով երկրի 1.4 միլիարդ քաղաքացիների ցանկությունը։ 2036 թ․ Խաղերի համար պայքարում են նաև Մեքսիկան, Ինդոնեզիան, Թուրքիան և Հարավային Կորեան։

  • ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան

    ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան

    Մոլդովան, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, նույնպես Եվրամիությանն անդամակցելու դիմում է ուղարկել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշել է, որ պետք է արագացնել պետության եվրաինտեգրումը ու արժանապատիվ կյանք ապահովել ապագա սերունդների համար։ Սանդուն ասել է, որ դիմումն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահին, որն այս պահին նախագահում ԵՄ-ն։

  • Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Բաքվի ՄԻԵԴ-ը բավարարել է

    Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Բաքվի ՄԻԵԴ-ը բավարարել է

    Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտնում է, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի: Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում: https://www.facebook.com/lapshin/posts/10208872139998817

  • Հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով

    Հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով

    Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ընթացակարգերի, հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը, որը ենթադրում է ժամանակատար աշխատանք։ Այս մասին հայտարարություն է տարածել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: «Վստահեցնում ենք, որ հատուցման ցուցակներում առկա բոլոր զինծառայողների շահառու հանդիսացող հարազատները կստանան օրենքով հասանելի և՛ միանվագ, և՛ ամսական հատուցումները։ Հիմնադրամի աշխատակազմը ուժերի գերլարումով իրականացնում է…

  • «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը քաղավիացիան դադարեցրել է

    «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը քաղավիացիան դադարեցրել է

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ում գրել է. Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը, և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է Ընկերությանը: Հաշվի առնելով,…

  • Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

    Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման…

  • Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ի՝ մաքսատուրքից ազատման հայտը

    Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ի՝ մաքսատուրքից ազատման հայտը

    Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար (ք. Երևան)։ ✔️ Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման…

  • Կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ-ի մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հայտը

    Կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ-ի մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հայտը

    Կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: ✔️Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և…

  • Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ

    Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ

    Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը դիտողություններ և առաջարկություններ է արել «Թեղուտ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության հայտի և նախագծի վերաբերյալ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղած մեր պաշտոնական դիմումը․ 1. Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի…

  • Ընթանում է «Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի» ՄԻԵԴ նիստը

    Ընթանում է «Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի» ՄԻԵԴ նիստը

    Այսօր տեղի կունենա Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նիստը, որը փետրվարին անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Այս մասին հաղորդում է Европейская правда-ն: Ուկրաինան ՌԴ-ի դեմ նախնական հայտը ներկայացրել է 2014 թվականի մարտի 13-ին: Հայտում երկիրը մասնավորապես նշել է, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Ղրիմի ինքնավար հանրապետությունը,…