հայ-ադրբեջանական հարաբերություններ
Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համակարգում են իրենց հարաբերությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով
Ադրբեջանցի քաղաքագետ Զաուր Շիրիևը Երևանում անցկացվող «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի ժամանակ այսօր նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համակարգում են իրենց հարաբերությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով։
Նիդերլանդները և Հայաստանը սկսում են ռազմավարական գործընկերություն՝ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային անկայունությանը և հիբրիդային սպառնալիքներին
Նիդերլանդների ԱԳ նախարարը Երևանում հայտարարել է Հայաստանի և Նիդերլանդների ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին՝ անդրադառնալով տարածաշրջանային անկայունությանն ու հիբրիդային սպառնալիքներին։
Հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը․ ԵՄ առաքելություն Հայաստանում
EUMA-ի ոչ զինված դիտորդները գործում են Հայաստանի ողջ տարածքում տեղակայված մի քանի բազաներից՝ ամենօրյա պարեկություն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այս գործունեությունը ԵՄ նախաձեռնության կարևոր մասն է, որի նպատակն է դիտարկել, հաղորդել և նվազեցնել լարվածությունը՝ նպաստելով նորմալացման գործընթացների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ 2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկած առաքելությունն արդեն զգալիորեն ընդլայնել է իր թիմը՝ սեպտեմբերին հասնելով…
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի առանձնազրույցը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը համաձայն է այդ գործընթացում հիմք ընդունել ռուսական կողմի առաջարկները: «Նախորդ շաբաթ «Վալդայ» բանավիճային ակումբի հարթակում դուք անդրադարձել եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ ընդգծելով գործընթացի հետ կապված որոշ պարամետրեր,…
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ․ Պուտին
ԱՊՀ գագաթաժողովում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ և անընդունելի է։ «Զարմանքով ընթերցեցի երեկ Ֆրանսիայի նախագահի կողմից արված մեկնաբանությունը։ Կարծում եմ՝ նման հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,-ասել է Պուտինը։ Նա նշել է, որ այդ հայտարարությունը կոռեկտ չէ և…
ԵԽ և ՌԴ նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այս մասին հայտնել է Միշելը Twitter-ի իր էջում։ «Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության ամրապնդում և երկխոսություն»,- գրել է Միշելը: Reiterated EU support to Ukraine’s and Georgia’s territorial integrity. Exchanged views on prospects for…






