Հայ-ադրբեջանական սահման
Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց, փոխանցում է aysor.am-ը։ ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս տարի բանակում հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք. Նիկոլ Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի վրա, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Այս տարի մենք բանակում հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք, աննախադեպ վերջին տարիների համար, իհարկե», – նշեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ առ մեկ կարող է թվարկել այս ամիսների ընթացքում…


