Հայ առաքելական եկեղեցի

  • Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը։ Այս կարևոր տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքին Երուսաղեմ և Հայ Եկեղեցու ավանդույթի համաձայն նաև մանուկների օրհնության օրն է։

    Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը 2025
  • Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև մայրերի և ապագա մայրերի օրհնության օր։

    Հայ Եկեղեցին նշում է Ավետման տոնը, օրհնում մայրերին
  • Սուրբ Սարգսի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի կարևոր տոներից է, որը նվիրված է սրբի բարեխոսությանը և նրա հիշատակին։ Այս տարի տոնը կնշվի փետրվարի 15-ին՝ ավանդաբար ներառելով թե՛ եկեղեցական ծեսեր, թե՛ ժողովրդական սովորույթներ։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի, սիրահարների և ընտանիքների հովանավորը։ Սուրբ Սարգիսը համաքրիստոնեական սրբերի դասին պատկանող առասպելական կերպար է, ով աչքի էր…

    Սուրբ Սարգսի տոնը՝ փետրվարի 15-ին. Սիրո, հավատքի և երիտասարդների բարեխոսության խորհուրդը
  • Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը՝ համազգային առաջնահերթություն։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով հղած ուղերձում։ Կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ հայ ժողովուրդը ապրում է «տարբեր տագնապներով լեցուն ժամանակներում»։ Նա ընդգծել է. «Քաղաքական, տնտեսական, կլիմայական…

    Հայաստանի հզորացումը որպես բարձրագույն արժեք. Արամ Ա կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը
  • Հունվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ՝ եպիսկոպոս Փաուլո Բորջիայի հետ։ Հանդիպումը, որը նշանավորվեել է ջերմ և խորհրդանշական շփումներով՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու և Վատիկանի միջև շարունակական համագործակցության կարևորությունը։ Լիբանանի քաղաքական անորոշության ֆոնին այս հանդիպումը հետաքրքիր նշանակություն է ստանում։ Պապական նվիրակը Հայրապետին փոխանցել է Ֆրանցիսկոս Պապի Նոր Տարվա և Սուրբ…

    Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է պապական նվիրակին՝ Լիբանանի նախագահական ընտրությունների շեմին
  • Տարվա ավարտին և սրբազան տոների նախաշեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է նախատեսված արարողությունների ժամանակացույցը՝ իր միաբանության մասնակցությամբ։ Այս արարողությունները հնարավորություն են տալիս հավատացյալներին վերագտնել հոգևոր խաղաղություն և միասնաբար աղոթել՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ։ Արարողությունները կմեկնարկեն դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ ժամը 24:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կայանալիք Հանրապետական մաղթանքով և Նռնօրհնեքի արարողությամբ։ Այս խորհրդանշական…

    Մայր Աթոռում նախատեսված արարողությունների ժամանակացույցը
  • Այսօր`սեպտեմբերի 15-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի…

    Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
  • Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է լիտվական Delfi պարբերականը: «Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում ավելի երկար…

    Լիտվացի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Հայ առաքելական եկեղեցին ճանաչել որպես ավանդական կրոնական համայնք
  • Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:…

    Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
  • Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը:

    Այսօր նշվում է Վարդավառը
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու այն առաջարկին, որ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանվեն նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Քերոբյանը զարմանք հայտնեց ու հռետորական հարց ուղղեց, թե ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը դարձնել…

    Քերոբյանը զարմանք է արտահայտել՝ Հայ առաքելական եկեղեցու առաջարկի հետ կապված
  • Սեպտեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերում նշվել է Խաչվերացը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը։ Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Խաչվերացի Սուրբ պատարագ, զինծառայողներին բացատրվել է տոնի խորհուրդը։  

    Զորամիավորում նշվել է խաչվերաց տոնը
  • Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվել է հայկական չորրորդ փառատոնը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ փառատոնը կազմակերպիչը Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմն է։ Ըստ աղբյուրի՝ փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ…

    Փարիզում բացվել է հայկական 4-րդ փառատոնը
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 15-ին, նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կամ, ինչպես այն ավելի հայտնի է՝ Խաղողօրհնեքը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Facebook-ի էջից։ Խաղողօրհնեքը Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է։ Նշվում է, որ Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, իսկ դրանից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն…

    Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաղողօրհնեքը
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Facebook-ի էջում հայտարարություն է տարածվել, որը կրկին ունի քաղաքական կոնտեքստ։ Ներկայացնում ենք այն ստորև․ «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի…

    Մայր Աթոռը կրկին քաղաքական հայտարարություն է տարածել