Հայ առաքելական եկեղեցի

  • Մայր Աթոռը կրկին քաղաքական հայտարարություն է տարածել

    Մայր Աթոռը կրկին քաղաքական հայտարարություն է տարածել

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Facebook-ի էջում հայտարարություն է տարածվել, որը կրկին ունի քաղաքական կոնտեքստ։ Ներկայացնում ենք այն ստորև․ «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի…

  • Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր

    Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր

    ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Այվազյանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Այսօր կարող ենք արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը…

  • Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ

    Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ

    Հայ հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ Վահրամ Ավետիսյանին չի ճանաչում, երբեք չի շփվել ու չի էլ տեսել։ «Կարող ա ամենաընտիր իրավաբանն է ու ամենասկզբունքային մարդը։ Կարող ա։ Բայց։ Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավորի տեղի համար նման է, ասում եմ՝ նման է, ոչ թե նույնը,…

  • Դեսպանատունը կոչ է անում չտրվել ադրբեջանցիների սադրանքներին

    Դեսպանատունը կոչ է անում չտրվել ադրբեջանցիների սադրանքներին

    Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի պատրիարքարանը և Ռուսաստանի Հայերի միությունը կոչ են արել հայ համայնքին չտրվել ադրբեջանցիների սադրանքին և չմասնակցել պատասխան գործողություններում։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «Ռուսաստանի տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն առաջացնում են անհանգստություն Ռուսաստանի բազմահազարանոց հայ համայնքի շրջանում, այլ նաև փաստացի կրում են մի շարք…

  • Հայաստանից բերված անուշահամ միրգն անվճար բաժանվում է մարդկանց (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հայաստանից բերված անուշահամ միրգն անվճար բաժանվում է մարդկանց (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցին Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներից մեկում Հայաստանից բերված անուշահամ միրգն անվճար բաժանվում է մարդկանց։ Նախաձեռնության հեղինակը և բարերարը «Սուրբ Էջմիածնի ասպետ» շքնանշանակիր Սամվել Կարապետյանն է։ Այս պահին շուրջ 10 տոննա միրգ 4 բռնատար մեքենաններից արդեն բաժանվել է մարդկանց։ https://www.facebook.com/armchurchmoscow/posts/1874942876001770?__xts__[0]=68.ARBWqmj1-5SGXbkvmupvSSDSo3k77VJotIxwUMaed15iLplfWXRgEGRJeTnfAYtj3qz3XDhwrhY9LL9uWA4Ef_w4aplbnD-pMDkqimmMOCzuxmTVmF4cpPiDytc8PzzUPFeq-l4SxXtFYoaDzwdPG5eudfsM17msGezsG09uVSoPFXtxO7Z_bVN_kZ2cnRW1FrdstGv-Z6RfHVXw0xTd23uXxthbj_LLQJaXJkBfF6-gSvTpHSxPVcVcBH0p1LKcQdNQOJ_nwvFTNT1i-2uEPVYSiHQZmA3OzVfMcOlV-O96iBeiPi0FVJWPdULeKsKrqs5uASEGvM7lvLGrTEIAM_bU5g&__tn__=-R

  • Ալեն Սիմոնյանն իրավունք չունի անհասցե մեղադրանք հնչեցնել որևէ հոգևորականի հասցեին. քահանա

    Ալեն Սիմոնյանն իրավունք չունի անհասցե մեղադրանք հնչեցնել որևէ հոգևորականի հասցեին. քահանա

    ՀԱԵ քահանա Տեր Երվանդ Երանյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է Ալեն Սիմոյանի՝ ՀԱԵ-ի և հոգևորականների վերաբերյալ հայտարարություններին և գրառել՝ «Երեկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում այն միտքն արտահայտեց, որ իրենց խնդիրը ոչ թե Հայ Եկեղեցու հետ է, այլ «որոշ հոգևորականների», որոնք, իր բնորոշմամբ, «թաթախված են կոռուպցիայի և քաղաքականության մեջ»: Մեծարգո…

  • ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

    ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

    «Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի…

  • Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն

    Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն

    Այսօր ապրիլի 7-ն է։ Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Տոնի օրը ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից՝ փոխարինելով մարտի 8-ի տոնին, որը հետո տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքով, կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Օրը պատահական չէ ընտրված։ Տոնի խորհուրդը…

  • Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում կմասնակցի երիտասարդ հոգևորականների հավաքին

    Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում կմասնակցի երիտասարդ հոգևորականների հավաքին

    Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգևորականների հավաք-հանդիպմանը։ Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը…

  • Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը

    Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը

    Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը: Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ…

  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքը

    Հայ առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքը

    Հայ եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը: Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր: Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տիրոջ հրաշքով…

  • Աստվածամուխ Սուրբ Գեղարդը կբերվի Էջմիածնի տաճար

    Աստվածամուխ Սուրբ Գեղարդը կբերվի Էջմիածնի տաճար

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում…

  • ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմը

    ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմը

    Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում…

  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի Գյուտը

    Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի Գյուտը

    Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում…

  • Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը

    Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը

    Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը: Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն…