Հայ առաքելական եկեղեցի
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
Այսօր`սեպտեմբերի 15-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի…
Հայ առաքելական եկեղեցին պառակտման եզրին է․ BBC
Հնագույն եկեղեցիներից մեկում տարիներ շարունակ առկա հակամարտությունը մոտակա ժամանակներս կարող է վերածվել լայնածավալ ճգնաժամի: Սիբիրի, Պովոլժեի և Ուրալի հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին մեղադրում են հափշտակումների, ագահության, կառավարման ավտորիտար ոճի և համայնքում վիճաբանություններ առաջացնելու փորձի համար: Եկեղեցու ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ այս մեղադրանքների հետևում կանգնած է անգրագիտությունը և…
Եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը։ Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թե…
Մոսկվայում տեղի կունենան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին: Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, միջազգային…
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը: Ինչպես հայտնում են Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի…
ՀԱԵ-ն հորդորում է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան
Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ: Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր: Իր խոսքում նախարարը նշեց, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն…
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ: Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ…
«Արի պարի քոչարի-2019» ֆլեշմոբ կլինի Մոսկվայում
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում մայիսի 25-ին կանցկացվի համահայկական պարային ֆլեշմոբ «Արի պարի քոչարի-2019»: «Համահայկական ֆլեշմոբին միանալու են «Հայորդաց տուն», «Հայասա», «Վարդավառ» պարային համույթները: Ֆլեշմոբը նվիրված է հայ մշակույթի երկու մեծ ներկայացուցիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին»: Այս մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը:
Գարեգին Բ-ն հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի: Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը…
Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են համագործակցության հարցեր
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության…
Մոսկվայում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը
Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում մայիսի 27-ին տեղի կունենա արդի հայ կոմպոզիտորական դպրոցի լեգենդ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: Երեկոյի շրջանակներում Ռուսաստանում առաջին անգամ կհնչի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը՝ նվագախմբի ու երգչախմբի համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Եզրաս…
Այսօր նշվում է Ծաղկազարդի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 14-ին է նշում Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժինը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես՝ մանուկների օրհնության օր: Տոնի առթիվ Էջմիածնի Մայր Տաճարի շրջակայքում ժամը…
Էրբիլում տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը
Ապրիլի 5-6-ն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Հայ առաքելական նորակառույց Նավակատիք եկեղեցու օծման արարողությունը, որի ընթացքում եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Խաչ։ Եկեղեցու կառուցման համար հողահատկացումը և ֆինանսավորումը իրականացվել էր Ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի (Masoud Barzani) կառավարության կողմից։ Օծման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Թեմի առաջնորդ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը։ Արարողությանը ներկա էին Իրաքում…
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան՝ նշանակում է բարի կենդանություն: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Աստված միայն մի բան էր պատվիրել նրանց ՝ չուտել Եդեմի պարտեզի բարու և չարի գիտության ծառից (Ծննդ. 2:16): Սակայն Ադամն ու Եվան խախտում են պահեցողությունն ու, ճաշակելով արգելված…