Հայ առաքելական եկեղեցի
Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արքության աստիճանի է արժանացել
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արքության աստիճանի է արժանացել: Այս մասին տեղեկացնում է Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի ֆեյսբուքյան էջը՝ հետևյալ գրառմամբ. «Գերաշնորհ Սրբազան Հայր, Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի…
Սամվել Կարապետյանը հազվագյուտ արժեքավոր իրեր է փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն
Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա կինը՝ Էթերին, Հայ առաքելական եկեղեցուն են նվիրել «Տասը պատվիրանները» հնադարյա գիրքը: Տասը պատվիրանները եբրայերենով փորագրված են փայտե տախտակների վրա: Կարապետյանների ընտանիքը եկեղեցուն է նվիրել նաև 1881 թվականին Մոսկվայում տպագրված թերթի գլխավոր էջը, որի վրա պատկերված է Արարատյան հովիտը` հետևյալ գրությամբ. «Արարատ լեռը Հայաստանում»: Հայ…
Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է
Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Սուրբ Սարգիսը կարգվել է որպես իշխան…
Հայկական խաչքարը տեղափոխել են Ռուսաստանի գլխավոր տաճարի տարածքից` վերանորոգում է ընթանում
Մոսկվայի Քրիստոս Փրկչի մայր տաճարում և հարակից տարածքներում վերանորոգման մասշտաբային աշխատանքներ են սկսվել. հայտնում է Комсомольская правда-ն: Պատճառը տարիներ առաջ տաճարի շենքում հայտնաբերված ճեղքերն են: Վերանորոգման աշխատանքների հետ կապված`տաճարի հայկական խաչքարն այլ հուշարձանների հետ ժամանակավորապես տեղափոխվել է: Հայկական խաչքարը քրիստոնեության 2000-ամյակի առթիվ Ռուս ուղղափառ եկեղեցուն է նվիրել Հայ առաքելական եկեղեցին:
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին…