հայ մասնագետներ
Հալեպում հայ սակրավոր է վիրավորվել
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման…
Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներն աշխատում են առօրյա ռեժիմով
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը: Կողմերը քննարկել են հետագա…
Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներն ականային վտանգի իրազեկում կանեն հայկական դպրոցներում
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք: Այս մասին ասել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: «Ականային վտանգի իրազեկման աշխատանքներ կիրականացնենք հիմնականում հայկական դպրոցներում, քանի որ առկա է լեզվի խնդիրը»,- պարզաբանել…
Հայաստանի ականազերծողների և բժիշկների խումբը մեկնել է Սիրիա
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական…