հայ-ֆրանսիական հարաբերություններ
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ամբողջական է, հաստատուն և առանց նախապայմանների։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանին՝ ընդգծելով, որ դա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և դիվանագիտական պարտավորություն է։ Նա հստակ շեշտեց, որ այս աջակցությունն արտահայտվել է Ֆրանսիայի…
Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու…