հանձնաժողով
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 3-րդ անգամ մասնակցեցին ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին, որն այս տարի տեղի ունեցավ Բուդապեշտում։ Հունգարիան, լինելով նախագահող երկիր, հյուրընկալեց համաժողովը։ Այս հարթակում Հայաստանը հանդես է գալիս որպես հրավիրյալ-դիտորդ, ինչը կարևոր է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը զարգացնելու համար։
Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը: «Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ», – գրել է պատգամավորն Twitter-ի իր էջում: Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը…
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով
Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։ Հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության…
Արցախի ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողովը զգուշացնում է՝ պետպահուստից ստացված ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15 տոկոսի չափով վերադիր
Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում է՝ Արցախի ստեղծված իրավիճակով պայմանավորված պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15 տոկոսի չափով վերադիր: Այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից:
Կոնգրեսի հանձնաժողովն արդարադատության նախարարությանը խորհուրդ է տվել արգելել Թրամփին զբաղեցնելու նախագահի պաշտոնը
2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը և դրանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը հետաքննող Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը հրապարակել է իր վերջնական զեկույցը՝ ավարտելով մեկուկես տարվա հետաքննությունը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ CNN-ը նշում է, որ առաջարկություններից մեկով նախատեսվում է արգելել Թրամփին զբաղեցնելու նախագահի պաշտոնը։ Ինչպես հաղորդվում է, Թրամփն արդեն հայտարարել է, որ առաջադրում…
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը
Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ «Նշեմ, որ դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են մեր զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։ Գիտեք, որ…
Երկարաձգվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու…
Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հայկական կինոյի հոբելյանական հանձնաժողով
Վարչապետի որոշմամբ՝ կստեղծվի հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Ստեղծել հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահին՝ եռամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի…
Արագածոտնում կստեղծվի շուրջ 1500 աշխատատեղ․ Էկոնոմիկայի փոխնախարար
Այսօր՝ մարտի 28-ին կայացել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան Բացվել է Մաքի տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն «Քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N…
ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կթողնի թափուր․ Հովհաննիսյան
Այսօր՝ հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաև մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ հանձնաժողովը հաստատեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը՝ որպես ՀՌՀ անդամ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանրային կապերի…
ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Տեղի է ունենում Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
Ղազինյանի թեկնածությունը մերժվեց արդեն 13-րդ անգամ
«Հայաստան» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին՝ արդեն 13-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում Ղազինյանը կրկին չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ թեկնածուն (նկատի ունի Ղազինյանը-խմբ․) չկա, իսկ Facebook-ում…
Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր Արթուր Ղազինյանն արդեն 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Ղազինյանի թեկնածությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նիստին կրկին ներկա չէին ընդդիմության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նմանօրինակ խնդիրները կարգավորվելու են։
Հունվարի 2-ը նույնպես կլինի ոչ աշխատանքային․ փոփոխություն օրենքի նախագծում
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2-րդ ընթերցմամբ հավանության արժանացրեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում նույնպես կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդ փոփոխության՝ ոչ աշխատանքային կլինի նաև հունվարի 2-ը։ Հիշեցնենք, որ մինչ այս նախատեսվում էր ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը։ Այսպիսով, ամանօրյա ոչ…
Իրանն ու Ադրբեջանը համատեղ հանձնաժողով կձևավորեն. Աբդոլլահիան
Իրանն ու Ադրբեջանը փորձում են կարգավորել վերջերս լարված վիճակի հասած հարաբերությունները։ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդուլլահիանը նշել է, որ Իրանն իր հարևաններին համարում է ազգական ու գնահատում ազգակցական հարաբերությունները կառավարող սկզբունքները։ Նա նշել է, որ դրական շփումներ ու խորհրդակցություններ է անցկացնում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ, որպեսզի վերացվեն 2 երկրների միջև առաջացած թյուրիմացությունները։…