Հանրապետության հրապարակ
Հետաքրքիր ա՝ էս ցնդաբանությունը ում «պայծառ» մտքի արգասիքն է․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիրա էս ցնդաբանությունը, ում «պայծառ» մտքի արգասիքն է: Ինչի՞ պետք է Երևանի սրտում օտար երկրի մայրաքաղաքի կառուցմանը նվիրված և սեր խոստովանող այսպիսի հիմարություն լինի: Կապ չունի ինչ առիթ է: Վերացրեք սա: Ամոթա»: https://www.facebook.com/photo.php?fbid=2484606674921925&set=a.501083209940958&type=3&theater
Վիճաբանություն Հանրապետության հրապարակում
Օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը մասնակցում են հեծանվաերթին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գրել․ «Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»: Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն է։ Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ: Մասնակցում են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում (ՖՈՏՈՇԱՐՔ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը՝ կայացած հանդիպումից հետո շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Գրպանահատը բռնվել է Հանրապետության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Մարտունիում բնակվող՝ 37-ամյա և երևանցի՝ 28-ամյա քաղաքացիների: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.20-ին, նրանցից մեկը Հանրապետության հրապարակում գողացել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ…
Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն
Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն: Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի:
Այսօր՝ մարտի 21-ին գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվաններտը
Հանրապետության հրապարակի շատրվանները, այսօր՝ մարտի 21-ին, գործարկվել են: Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին, բացի երեքշաբթիներից, որը սանիտարական օր է հայտարարված: Ջրային այս կառույցն առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև…
Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր…
Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված 86-ամյա կինը Այրվածքաբանական կենտրոնում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեկտեմբերի 20-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը17։50-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել էին մի այրվող կնոջ։ Կինը հոսպիտալացվել էր «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի…
Կոտայքի մարզի 86-ամյա բնակչուհին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Դեկտեմբերի 20-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը17։50-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները անմիջապես ձեռնամուխ են եղել կրակը մարելուն, որից հետո կնոջը տեղափոխել են Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Նա հոսպիտալացվել է «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և…
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն ժամը 19.30-ին
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը: Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը փակ կլինեն փողոցներ. ոստիկանություն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում։ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը…
Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս տարի Հանրապետության հրապարակը նոր տոնածառ է ունենալու: Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից: Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն…