ՀԱՊԿ
Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ…
ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է ՀՀ տարածքում համատեղ զորավարժությունների անցկացման հարցը
ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է 2023 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման հարցը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ստեղծված իրավիճակում նպատակահարմար չենք համարում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, առնվազն այս տարի»,- հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը և հավելում. «Պաշտպանության նախարարների խորհրդի…
Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները…
Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը դեկտեմբերի 5-ին կկայանա Միությունների տան Սյունազարդ դահլիճում, հաղորդել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունում: Ըստ հաղորդագրության՝ խորհրդարական վեհաժողովը կքննարկի միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ազգային օրենսդրության կատալագործման, ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության բնագավառում օրենսդրության…
ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգություններ էին նույնիսկ, երբ դեռ այնտեղ էինք. Զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է կազմակերպության երևանյան հանդիպմանը և Հայաստանի վերաբերյալ քննարկումներին: «Երևանում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, ինչպես գլոբալ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում։ Այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են կովկասյան տարածաշրջանում, զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում տարածաշրջանում խաղաղության հասնելն է։ Այս ճանապարհով գնում են տարածաշրջանի երկրները, ինչը շատ…
Չստորագրել որևէ փաստաթուղթ ՀԱՊԿ-ի շրջանակներում և դուրս գալ ՀԱՊԿ-ից
Նիկոլ Փաշինյանի ջանքերը ակնհայտ երևացին, որ փորձում է օգտագործել ՀԱՊԿ-ին՝ դուրս բերելու համար ադրբեջանական օկուպանտներին ՀՀ տարածքից: Սակայն, ինչքան էլ տրամաբանված ու հիմնավոր լինի իր փաստարկները, միևնույնն է Ադրբեջանը, բացի այն, որ լավ հարաբերություններ ունի կազմակերպության երկրների հետ և առաջորդ երկիրը հովանավորն է ագրեսիայի, միևնույնն է չի համաձայնվի ետ քաշվել: Ետ քաշելը իր համար կնշանակի,…
Հույս ունեմ, որ ՌԴ-ի հետ պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականացնենք. ՀՀ վարչապետ
Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց անկեղծ և դրական քննարկում: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման: «Ես հույս ունեմ, որ…
Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին ադրբեջանական դիրքերից հայկական կողմին ուղղված կրակոցներին: «ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ի՛նչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը, այսօր կտեսնենք»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:
Երևանում ՀԱՊԿ–ից դուրս գալու կարգախոսով բողոքի ակցիա է տեղի ունենում
Երևանի Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 23–ին, տեղի է ունենում «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսով ակցիա։ Ակցիայի մասնակիցների խոսքով, ՀԱՊԿ–ը որևէ հստակ գնահատական չի տալիս հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «ՀԱՊԿ–ից մենք ստացանք ոչ թե անվտանգություն, այլ Ադրբեջանին քաղաքական աջակցություն։ Մենք ստացանք այն, որ առնվազն Ռուսաստանն ու Բելառուսը քաղաքականապես աջակցեցին Ադրբեջանին, իսկ մյուս երկրներն առանձնապես ուրիշ ոչինչ…
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հյուրերին, նշել, որ օրակարգը բավականին հագեցած է, ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգությանը վերաբերող հարցեր: Միրզոյանը հույս է հայտնել, որ կհաջողվի կառուցողական մթնոլորտում մտքեր փոխանակել,…
ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։ «Օրակարգը բավականին…
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից. Արժանապատիվ հայրենիք
«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանին ու Արցախին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ոչ մի աջակցություն չցուցաբերած ՀԱՊԿ-ը նոյեմբերի 23-ին գագաթաժողով է անցկացնելու Հայաստանի մայրաքաղաքում։ ՀԱՊԿ-ի որոշ անդամներ -շնորհավորել են Ադրբեջանին 2020 -ի ագրեսիվ ու տեռորիստական գործողությունների համար որպես հաղթանակ, -լռել են, երբ հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունը, -կրավորական դիրք են…
Պահանջում ենք դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին․ Արժանապատիվ հայրենիք քաղաքացիական նախաձեռնություն
«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Պահանջում ենք կառավարությունից ու խորհրդարանից առաջնորդվել բացառապես Հայաստանի և Արցախի բարձր շահերով և մերժել ՀԱՊԿ-ի շրջանակներում որևէ գործողություններ իրականացնել, հայտարարություններ ընդունել, որոնք կլեգիտիմացնեն Ադրբեջանի ագրեսիան, հողազավթումը և ահաբեկչությունը, ինչպես նաև պահանջում ենք դադարեցնել Հայաստանի անդամակցությունը տվյալ կազմակերպությանը»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ժամը 13։00-ին Ազատության հրապարակում…
Ո՛չ ՀԱՊԿ-ին. Ազատ, Անկախ Հայաստան
Մենք՝ հավաք իրականացնող քաղաքացիներս, պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ-ը և դրա անդամ պետությունները չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, չեն աջակցում մեր անվտանգությանը, պաշտպանությանը և ինքնիշխանությանը, այլ սատարում են թշնամական Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Մենք ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի ղեկավարների հնչեցրած դիրքորոշումները դավաճանական ենք համարում…













