հավկիթ
Եմենցին ռեկորդ է սահմանել՝ հավկիթները իրար վրա շարելով
Եմենցի Մուհամմադ Մուկբելը յուրահատուկ ռեկորդի հեղինակ է գրանցել՝ գերազանցելով նախորդ տարի իր իսկ սահմանած ռեկորդը։ Նա կարողացել է 4 հավկիթ շարել իրար վրա ու թարմացրել է Գինեսի ռեկորդների գրքի իր ռեկորդը, որ նա սահմանել էր անցած տարի՝ իրար վրա շարելով 3 հավկիթ։ Այս մասին տեղեկանում ենք Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքից։ Մուկբելի խոսքով՝ այդ ամենը…
Ավստրալիայի վարչապետի վրա հավկիթ են նետել
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի վրա մի ակտիվիստուհի հավկիթ է նետել այն պահին, երբ նա հարցազրույց էր տալիս լրագրողներին: Ակտիվիստուհին մոտեցել է թիկունքից վարչապետին և հավկիթով հարվածել է նրա ծոծրակին: Ակտիվիստուհուն ոստիկաններն անմիջապես ձերբակալել են, պարզվել է նրա մոտ կան թմրանյութեր: Կնոջ դեմ մեղադրանք է առաջադրվել հարձակում գործելու և թմրամիջոցներ պահելու համար: Կինն ազատ է արձակվել…
Շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու․ Թռչնաբույծների միություն
«10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու։ Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները», – Ասված է թռչնաբույծների միության տարածած հայտարարության մեջ։