Հատիս լեռ
Ակունքի հանրային լսումները. Հիսուսի արձանի նախագիծի բնապահպանական և ժառանգության մտահոգությունները
Ակունքում տեղի ունեցած հանրային լսումները բացահայտեցին ընթացակարգային խախտումներ և բնապահպանական վնասի մտահոգություններ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի Հիսուսի արձանի նախագծի շուրջ։
Հանրային լսումներ Հիսուս Քրիստոսի արձանի վիճահարույց նախագծի շուրջ Ակունքում
Ակունքում նախատեսված են հանրային լսումներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծի շուրջ, որոնք մտահոգություններ են առաջացնում բնապահպանական և մշակութային ժառանգության պահպանության հետ կապված:
Հատիս լեռան խնդրով հանդիպում Նիդերլանդների Թագավորության դեսպանին
Հատիս լեռան պահպանության համար պայքարող քաղաքացիները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին։ Նրանք հայտարարություն են տարածել, որում մասնավորաբար ասվում է. «Այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին: Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և…
Եթե ուզում եք պայքարել բարձր արժեքների համար, ապա սկսեք անպատժելության ու անիրավության դեմ պայքարից
Բարոյական անկման մեջ գտնվող ամբոխ է դառնում մեր հասարակության մի զգալի մասսա, որին նպաստում է արտաքին ճնշումները և քաղաքական ակտիվ ուժերն՝ իրենց մեդիալաթերով։ Ոչ մի ցենզ չկա, երբ գործը մեծ փողերին է վերաբերվում։ Մոռացե՞լ եք, երբ մի խումբ մարդիկ բողոքի միջոցառում էին անում ու անկախ իրենց նպատակների ու ցանկությունների ազնվությանը վանկարկում էին՝ *զի տղա։ Երբեք…
Շարունակում են քանդել բնության հուշարձան Հատիս լեռը
Երեկ՝ 28.07.2022 թ, Հատիս լեռան վրա, չնայած ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների հայտարարություններին՝ շինարարական աշխատանքերը դադարեցնելու մասին, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից պատվիրված շինաշխատանքները շարունակվել են և ոչ մի օր կանգ չեն առել, ինչպես հայտնում են մեր աղբյուրները: Նշված նախարարությունների աշխատակիցները, որպես լիազոր մարմինների ներկայացուցիչներ, հետևում են աշխատանքների իրականացմանը, սակայն չեն կանխարգելում պետական պահպանության տակ…
ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ. Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը
Կոլետիվ հանրագրին միանալու համար անհրաժեշտ է հուլիաի 17-ին և 18-ին, ժամը 7-ին լինել ք. Երևան, Անգլիայի այգում, որտեղ տեղի կունենա կոլեկտիվ հանրագրին միանալու ստորագրահավաքը։ Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ այստեղ։ Կոլեկտիվ հանրագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև. ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և դրան հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը…
Հատիս լեռը երկրաբանական հուշարձան է, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են. Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529 մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են…