Հարավային Օսիա
Հարավային Օսիայի ԿԸՀ-ն դադարեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի աշխատանքները
Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կասեցրել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը նախագահ Ալան Գագլոևի՝ ավելի վաղ հրամանագրի հետ կապված։ Այս մասին չորեքշաբթի, հայտնել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիևը։ Մայիսի 30-ին Գագլոևը կասեցրել է հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի հրամանագիրը՝ մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։ «Երեքշաբթի…
Հարավային Օսիայի նախագահի շնորհավորանքը Արցախի նախագահին
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից: «Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ: 30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր…
Հվ․ Օսիան մեղադրել է Վրաստանին սահմանային կուտակումների համար
Հարավային Օսիայի ՊԱԿ-ը հայտարարել է, որ վրացական կողմը հանրապետության հետ սահմանին մեծացնում է զինվորականների թիվը: Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ Հարավային Օսիան մեղադրել է Վրաստանին սահմանին կուտակումների համար ՊԱԿ-ում նշել են, որ վրացական կողմը շարունակում է միտումնավոր կերպով ավելացնել իր ուժերի քանակությունը Հարավային Օսիայի հետ սահմանին՝ հարավօսական Ուիստա (Ցնելիս) գյուղի…
Ապաթուրայը նշել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցի քննարկումը այսօր իմաստ չունի
Առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Facebook սոցիալական ցանցում արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության…
Հվ․ Օսիան իր անցակետը կտեղակայի Վրաստանի հետ սահմանին
Հարավային Օսիայի սահմանապահները մտադիր են անցակետ կառուցել Վրաստանի հետ սահմանին գտնվող Ցնելիս գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության պետական անվտանգության կոմիտեին: Ինչպես նշվում է, նման որոշում է կայացվել, որպեսզի վրացական կողմին թույլ չտան վերահսկողություն հաստատել Հարավային Օսիայի մի մասի վրա: Հստակեցվում է, որ սահմանային անցակետը տեղակայվելու է Հարավային Օսիայի Հանրապետության…
ԱՄՆ-ն կոչով դիմել է Վրաստանում բնակվող իր քաղաքացիներին
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ, այսպես կոչված, Հարավային Օսիայի և Թբիլիսիի կողմից կառավարվող վարչական տարածք այցելություններից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տեղաշարժն այդ ուղղությամբ կսահմանափակվի։ Դիվանագիտական առաքելությունը…
Հարավային Օսիան ժամանակավոր կփակի Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին տեղեկացրել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն: «Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման…
ՌԴ-ի կողմից Աբխազիայի և Հվ․ Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա․ NVO
Ռուսական Независимое военное обозрение պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի…
Վրաստանն ու Արևմուտքը 2008թ. դեպքերից դաս չքաղեցին. Ռուսաստանի ԱԳՆ
«Վրաստանն ու Արևմուտքի երկրները 2008 թվականին Կովկասում զարգացած ողբերգական իրադարձություններից դաս չքաղեցին»,-այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: «Փոխարենը փորձելու թուլացնել անցյալի բեռը, խթանել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, պաշտոնական Թբիլիսին և նրա արևմտյան գործընկերները իրականացնում են հակառուսական հիստերիա՝ տարածաշրջանը համալրելով զենքերով և Վրաստանին ձգում…
Պետք է անենք ամեն բան, որ պատերազմն այլևս երբեք չկրկնվի. Թալակվաձե
«Յուրաքանչյուր զինվորի ճակատագիր, որը կապված է օգոստոսյան պատերազմի հետ, մեր և մեր երեխաների համար օրինակ է, թե ինչպես պետք է լինի սերն առ հայրենիք»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, գրում է Ալիք Մեդիան: Նրա խոսքով, պետք է անել ամեն բան, որպեսզի պատերազմն այլևս երբեք չկրկնվի: Թալակվաձեի հայտարարությամբ, պատերազմում զոհված զինվորների երեխաներն…
Հվ. Օսիան պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ. Բիբիլով
Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ շրջանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան՝ հղում անելով օսական լրատվամիջոցներին: Բիբիլովի համոզմամբ, Հվ. Օսիայի հանրապետության Ռուսաստանի կազմում ընդգրկվելը պատմական արդարությունը կվերականգնի, քանի որ ազգը չի կարող բաժանված ապրել: «Ոչ մի դեպքում չի կարելի փոխել գաղափարախոսությունը, որն ուղղված է…
Օգոստոսյան պատերազմից անցել է 11 տարի
Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին: 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյազինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: Ըստ պաշտոնական տվյալների՝…
Պետդուման կքննարկի Հվ․ Օսիայի ցեղասպանության ճանաչման հարցը. Վոլոդին
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի՝«1920-ին Վրաստանից Հարավային Օսիայի ցեղասպանությունը ճանաչելու մասին» հայցադիմումը ստանալուց հետ այն քննարկման դնել Դումայի խորհրդի առաջիկա նիստին: «Պետդումայի խորհրդի նիստին, որի կազմում ընդգրկված են Դումայի ղեկավարությունը, բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները և հանձնաժողովների նախագահները, մենք կքննարկենք ՀՕ-ի այդ ուղերձը»,- ռուս լրագրողներին հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը:…
Ցխինվալին դիմել է Իտալիային իր անկախությունը ճանաչելու կոչով
Ցխինվալին դիմել է Իտալիայի իշխանություններին` Հարավային Օսիան որպես անկախ հանրապետություն ճանաչելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իտալիայում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչը: «Կարծում ենք եկել է ժամանակը, որ Իտալիան այժմյան իշխանությունների անունից Հարավային Օսիան ճանաչի որպես անկախ հանրապետություն»,- ասել է Մաուրո Մուրջան: Նրա խոսքերով՝ Իտալիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կվերականգնի խաղաղ համակեցության ավանդույթը…
Արցախի Հանրապետության պատվիրակությանը ընդունել է Հարավային Օսիայի նախագահը
Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՕՀ նախագահը նշել է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրարշավը…