հարձակվող

  • Արսենալը պատրաստ է ձեռք բերել Վիկտոր Գյոկերեսին

    Արսենալը պատրաստ է ձեռք բերել Վիկտոր Գյոկերեսին

    Ֆուտբոլային աղբյուրների հաղորդմամբ՝ Արսենալը հետաքրքրված է Sporting CP-ի հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տեղափոխությամբ։ Չնայած նրան, որ Մանչեստր Յունայթեդը նույնպես հետևում է Գյոկերեսի իրավիճակին, Արսենալը ավելի լավ դիրք է զբաղեցնում գործարքը կնքելու համար։ Telegraph-ը հայտնում է, որ շվեդական հարձակվողը կարող է հասանելի լինել £63 մլն գումարով։ Անգլիայի մի քանի ակումբներ պատրաստ են քննարկել Գյոկերեսի տեղափոխությունը, ինչը կարող…

  • Արսենալը հետաքրքրված է Ալեքսանդր Իսակով՝ որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակ

    Արսենալը հետաքրքրված է Ալեքսանդր Իսակով՝ որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակ

    Արսենալը դիտարկում է Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակին՝ որպես իրենց առաջին տրանսֆերային նպատակ, հաղորդում է TeamTalk-ը։ Շվեդիայի 25-ամյա հարձակվողը, ով վերջերս հաղթանակային գոլով հաստատվեց Արսենալի դեմ խաղում, ներառվել է Արսենալի ցուցակում՝ որպես հիմնական հարձակվողի տարբերակ։ Իսակը ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում մասնակցող ակումբ, եթե որոշի հեռանալ Նյուքասլից։ Արսենալը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել Իսակի հանդեպ,…

  • Ռոնալդու, բարի գալուստ քո նոր տուն. Ալ-Նասր

    Ռոնալդու, բարի գալուստ քո նոր տուն. Ալ-Նասր

    Ալ-Նասրի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։ «Սա ավելին է, քան պատմությունը։ Սա պայմանագիր է, որը կոգեշնչի մեր ակումբին, մեր լիգային, մեր երկրին և տղաների ու աղջիկների ապագա սերունդներին դառնալ իրենց լավագույնը: Կրիշտիանու, բարի գալուստ քո նոր տուն»: Ավելի վաղ Ալ-Նասրը հայտարարել էր 37-ամյա պորտուգալացու տեղափոխության մասին։ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում…

  • Անգլիական ակումբը 60 մլն եվրո է առաջարկել Գրիզմանի համար

    Անգլիական ակումբը 60 մլն եվրո է առաջարկել Գրիզմանի համար

    «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 60 միլիոն եվրոյով գնել հարձակվող Անտուան ​​Գրիզմանին, հայտնում է Fichajes-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հարձակվող ձեռք բերել՝ թիմից մեկ ամիս առաջ հեռացած Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու համար։ «Ատլետիկոն» Գրիզմանի տրանսֆերային իրավունքները գնել է «Բարսելոնայից» 2022 թվականի ամռանը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում հեռանալ մադրիդյան ակումբից։ 31-ամյա Գրիզմանը 2022 թվականի աշխարհի առաջնությունում…

  • Չելսիի հարձակվողը կարող է տեղափոխվել միլանյան թիմ

    Չելսիի հարձակվողը կարող է տեղափոխվել միլանյան թիմ

    «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան հայտնվել է «Միլանի» թիրախում: Այս մասին հայտնում է goal.com-ը: «Ռոսոներիները» հետաքրքրված են ալբանացի հարձակվողի ծառայություններով, ով կարող է հեռանալ ակումբից, եթե բավարար խաղային պրակտիկա չստանա: Ընթացիկ մրցաշրջանում Բրոյան «Չելսիի» կազմում անցկացրել է 6 հանդիպում (125 րոպե խաղադաշտում)՝ առանց գոլի։

  • ՄՅՈՒ-ն հետաքրքված է մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով

    ՄՅՈՒ-ն հետաքրքված է մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով

    «Նապոլիի» հարձակվող Իրվին Լոզանոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: Այս մասին հայտնում են երկու իտալացի լրագրողներ՝ Ջանլուկա Դի Մարցիոն և Նիկոլո Սկիրան։ Դի Մարցիոն նշում է, որ Լոզանոն նեապոլիտանացիների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, ուստի մանկունիանցիները պետք է մեծ տրանսֆերային առաջարկ անեն 27-ամյա մեքսիկացուն ձեռք բերելու համար: Իր հերթին, Սկիրան հայտնում է, որ «Լայպցիգը» ևս հավակնում…

  • Բելոտին մոտ է Ռոմա տեղափոխվելուն

    Բելոտին մոտ է Ռոմա տեղափոխվելուն

    Հարձակվող Անդրեա Բելոտին մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը հռոմեական ակումբի հետ։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Բելոտիի տրանսֆերը հետաձգվում է Էլդոր Շոմուրոդովի պատճառով, որին հռոմեացիները դեռ չեն կարողանում վաճառել։ Հենց գործարքը ավարտվի, «Ռոման» կհայտարարի Բելոտիի տրանսֆերի մասին։  

  • Սուարեսը վերադառնում է Նասիոնալ

    Սուարեսը վերադառնում է Նասիոնալ

    Ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի հայրենիքում։ 35-ամյա հարձակվողը մտածում է «Նասիոնալ» վերադառնալ, որտեղ սկսել է կարիերան։ Այս մասին խաղացողը հայտնել է սոցցանցում։ «Ես նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել «Նասիոնալ» տեղափոխվելու վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք շուտով կկարգավորենք վերջնական մանրամասները և պաշտոնապես կհայտարարենք գործարքի մասին»,- ասել է Սուարեսը իր սոցցանցում հրապարակված տեսանյութում: Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի…

  • Բարսելոնան պատրաստվում է առաջարկ անել Բավարիային

    Բարսելոնան պատրաստվում է առաջարկ անել Բավարիային

    Բարսելոնան դեռ ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և պատրաստ է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու չորրորդ առաջարկը կատարել՝ բավարարելով գերմանական ակումբի ֆինանսական պահանջները, հայտնում է sport1.de-ն։ Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը պատրաստ է վճարել «Բավարիայի» կողմից պահանջվող 50 միլիոն եվրոն։ «Բարսելոնայի» վերջին առաջարկը կազմում էր 40 միլիոն եվրո, սակայն այն մերժվել էր գերմանական ակումբի…

  • Անչելոտին ասել է, թե ով է դարձել Ռեալի առաջատարը

    Անչելոտին ասել է, թե ով է դարձել Ռեալի առաջատարը

    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ով աչքի է ընկնում մեծ արդյունավետությամբ։ Անչելոտիի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։ Մարզիչը նշել է, որ Բենզեման միշտ եղել է լավ ֆուտբոլիստ, բայց այժմ նա դարձել է թիմի առաջատարը։ Անչելոտիի խոսքով՝ ֆրանսիացու տարիքը ոչինչ չի փոխում ու ապագայում ով էլ լինի նրա…

  • Մյուլերն ասել է, թե երբ է մտադիր ավարտել կարիերան

    Մյուլերն ասել է, թե երբ է մտադիր ավարտել կարիերան

    Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը անկեղծացել է՝ կապված ապագայի ծրագրերի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Bild-ը։ Մյուլերն ասել է, որ ինքը մի անգամ ասել է` 2025 թվականին կարիերան ավարտելու ծրագրերի մասին ու կարծիք է հայտնել, որ մինչև այդ ժամանակը կարող է բարձր մակարդակով խաղալ։ Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում նաև փոխել ակումբը։ Նշենք, որ Մյուլերի…

  • Պաշտոնական․ Օբամեյանգը՝ Բարսայի ֆուտբոլիստ

    Պաշտոնական․ Օբամեյանգը՝ Բարսայի ֆուտբոլիստ

    Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հայտարարություն է տարածվել ակումբի կայքում ու սոցցանցերի էջերում։ Նշվում է, որ Օբամեյանգի ու «Բարսայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ 📞 You've got a call from Barcelona pic.twitter.com/7gkcfVwYa2 — FC Barcelona (@FCBarcelona) February 2, 2022

  • Պաշտոնական․ Յուվեն նոր հարձակվող ունի

    Պաշտոնական․ Յուվեն նոր հարձակվող ունի

    «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ։ Ակումբը տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես է հարձակվողը ժամանում։ Նա առաջիկայում բուժզննում կանցնի։ Այլ մանրամասներ չկան գործարքից։ 👀👋 Dusan pic.twitter.com/FDilzxMvEt — JuventusFC (@juventusfc) January 28, 2022

  • Մբապեն վնասվածք է ստացել

    Մբապեն վնասվածք է ստացել

    Վնասվածք է ստացել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Մբապեն վնասել է ձախ ոտքի մկանը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի վաղը՝ հունվարի 21-ին, ու հայտնի կդառնա, թե որքան է անհրաժեշտ ապաքինման համար։

  • Բարսան 55 միլիոնով ձեռք կբերի Ֆերան Տորեսին

    Բարսան 55 միլիոնով ձեռք կբերի Ֆերան Տորեսին

    «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» հասել են համաձայության՝ անգլիական ակումբի հարձակվող Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա նշում է, որ «Բարսան» 55 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Սիթիին»՝ Տորեսի տրանսֆերի համար։ Ըստ աղբյուրի՝ Տորեսը 5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ։ Ռոմանոյի տվյալներով՝ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։