հարցում
Կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով. Քյարամյան
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել այսօր զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ: «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում մարել»: ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն…
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին
ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել: Այդ մասին ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: «1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի…
Facebook-ն ամենաքիչ սիրված սոցցանցերից է դեռահասների շրջանում
Ամերիկացի դեռահասների շրջանում հետաքրքիր հարցում է անցկացվել․ նրանց հարցրել են, թե որոնք են իրենց սիրված սոցիալական ցանցերը։ Այսպիսով, հարցվածների միայն 2 տոկոսն է ասել, որ Facebook-ն ու Twitter-ը սիրելի հարթակներ են։ Այս մասին ասվում է Piper Sandler ընկերության անցկացրած հետազոտությունում։ Նշվում է, որ հարցվածների 35 տոկոսը սիրված հարթակ է համարել Snapchat-ը, 30 տոկոսը՝ Tik Tok-ը,…
Ու՞մ են ընտրելու քաղաքացիները․ Հարցում
Հարցվել է 20 քաղաքացի, որոնցից՝ 6-ը՝ դեռևս չեն կողմնորոշվել, 12-ը՝ իրենց ձայնը տալու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 1-ը՝ ԼՀԿ-ին, 1-ը՝ ԱԺԲ-ին, 1-ը՝ «Հայաստան» դաշինքին
ՏՄՊՊՀ-ն դեղերի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացնում է հարցում դեղերի սպառման վերաբերյալ: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։ Խնդրում ենք մասնակցել հարցմանը,…
Բոլորը գոհ են ծրագրի կազմակերպման ընթացքից․ Բաթոյանը ներկայացրել է հարցման արդյունքները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ուսումնասիրել ենք Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա։ Հեռախոսային հարցումներ են իրականացվել բոլոր մարզերում։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին աղքատության փուլային հաղթահարման նպատակով ընտանեկան նպաստ ստացող 1000 ընտանիք լրացուցիչ աջակցություն էր ստացել կառավարությունից։ 2019 թ-ին…
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցում է անցկացվել
«Կովկասյան բարոմետրը» հարցում է անցկացրել, որի նպատակն է եղել ճշտել, թե, ըստ քաղաքացիների, որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղի համակամարտությունը առաջիկա 5 տարիներին լուծվի խաղաղ ճանապարհով կամ պատերազմի միջոցով։ Արդյունքում՝ հարցվածների 43 տոկոսը կարծիք է հայտնել, որ հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, իսկ 37 տոկոսի կարծիքով՝ պատերազմով։ Այն, որ հաջորդ 5 տարիներին հնարավոր չէ…
Ռուսաստանցիների 42%-ը հայտնել է, որ ֆինանսական վատ իրավիճակում է
Ռուսաստանի բնակիչների ֆինանսական վիճակը վատթարացել է ճգնաժամի պատճառով և շարունակում է ավելի վատանալ, ցույց է տվել ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած InFOM հետազոտությունը: Այդ արդյունքների մասին հաղորդում է Ведомости: Հարցման առաջին մասը կատարվել է ապրիլի 2-ից 10-ը, երկրորդը `ապրիլի 16-ից 24-ը: Այս ընթացքում Ռուսաստանի բնակիչների ֆինանսական վիճակի վատթարացումը աճել է 36%-ից՝ հասնելով 42%-ի: Դրա հիմնական…
Պուտինի վստահության վարկանիշը իջնում է. Լևադա կենտրոն
Վլադիմիր Պուտինի ՝ որպես նախագահի գործունեություն ընդունելի է ռուսների 59%-ի կողմից: Սա ապրիլին Լևադա կենտրոնի հեռախոսային հարցման արդյունքների հետևություն է: Սա Պուտինի համար ամենացածր ցուցանիշն է 20 տարվա ընթացքում: Ավելի վաղ, ամենացածր ցուցանիշները գրանցվել էին 2013-ի նոյեմբերին և 2000-ի հունիսին ՝ 61%։ Այս մասին հայտնում է tvrain.ru-ն Ապրիլին կայացած հարցման համաձայն, մասնակիցների 33%-ի համար ընդունելի…
Ռոնալդուն ընդդեմ Մեսսիի․ Marca-ի հարցումը
Իսպանական Marca-ն հարցում է անցակցրել, որի ընթացքում օրաթերթի ընթերցողները քվեարկելով որոշել են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ Արդյունքում՝ եզրափակիչ են հասել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսայի» խաղացող Լիոնել Մեսսին։ Ի վերջո հաղթել է Ռոնալդուն` հավաքելով 246 հազար ձայն։ Մեսսիի օգտին քվեարկել է 209 հազար երկրպագու։
Ամերիկացիների Google-ին ավելի շատ են վստահում, քան Թրամփին
Ամերիկացիները Amazon-ին կամ Google-ին ավելի շատ են վստահում, քան երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հարցում է կատարել Mirning Conslut-ը։ Տեխնոլոգիական հսկաները ԱՄՆ-ում ամենավստահելի բրենդներն են և զիջում են միայն բժիշկներին և զինվորականներին: Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 50 տոկոսը նշել է, որ բժիշկը հուսալի բրենդ է, իսկ 39 և 38 տոկոսը հուսալի է համարում Amazon-ը…
Իմամօղլուն ամենահամակրելի քաղաքական գործիչների ցանկում զիջում է միայն Էրդողանին․ հարցում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ամիսը 1 անգամ 2 տարբեր կազմակերպությունների պատվիրում է սոցհարցում անցկացնել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Այդ սոցհարցումների ընթացքում մասնակիցներին տրվել է «Ո՞վ է ձեր ամենահամակրելի քաղաքական գործիչը» հարցը: Սոցհարցման արդյունքներով առաջին տեղում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին հաջորդել է գլխավոր ընդդիմադիր քաղաքակակ ուժ համարվող «Ժողովրդահանրապետական»…
Հայաստանում չեն վստահում ռուսական հեռուստաալիքներին. ուսումնասիրություն
Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրներից մեկը։ Ընդ որում, Հայաստանում ամենատարածված հեռուստաալիքների թվում կան ռուսական պետական ալիքներ, որոնց, սակայն, հեռուստադիտողների քիչ մասն է վստահում։ Ինչպես ցույց են տալիս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվերով «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության տվյալները, Հայաստանի…
ՀԲՃ-ն հարցում է ուղղել տեսչական մարմնի ղեկավարին՝ Ողջի գետի աղտոտման վերաբերյալ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր այդ հարցման բովանդակութունը․ 1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել…














