ՀԲԸՄ

  • ՀԲԸՄ-ն հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ ապացույցներ

    ՀԲԸՄ-ն հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ ապացույցներ

    ՀԲԸՄ-ն վերսկսում է «Միավորվենք հանուն Արցախի» արշավը, որն առաջին անգամ գործարկվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ նպատակ ունենալով բարձրացնել համաշխարհային իրազեկվածությունը Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: Արցախի կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին այսօր թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սպառվող ռեսուրսներով: «Միավորվենք հանուն Արցախի» արշավի շրջանակներում ՀԲԸՄ-ն ներկայումս հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի…

  • Նիդերլանդներում սպանվել են 2 հայ կանայք

    Նիդերլանդներում սպանվել են 2 հայ կանայք

    Հայաստանի բարեգործական ընդհանուր միության 2 անդամներ դանակահարության հետևանքով մահացել են Նիդերլանդներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲԸՄ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ սպանվածներն են Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը , ով կանանց կոմիտեի նախագահն էր, և տիկին Ծնունդ Կարդանակեանը, ով կոմիտեի անդամ էր։ Դանկահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։

  • Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահի հետ

    Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահի հետ

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր…

  • Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք․ ՀԲԸՄ-ի կոչը

    Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք․ ՀԲԸՄ-ի կոչը

    Հայկական բարեգործական ընդհանուր միության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը:…

  • Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հայկական կառույցների քայլերը

    Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հայկական կառույցների քայլերը

    Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված…

  • Ովքե՞ր են Շախմատի համահայկական առաջին մրցաշարի հաղթողները

    Ովքե՞ր են Շախմատի համահայկական առաջին մրցաշարի հաղթողները

    Հունիսի 26-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիան համատեղ կազմակերպեցին Համահայկական շախմատի առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը: Վիրտուալ մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի ունեցավ սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում: Առցանց արարողության սկզբում ողջույնի ուղերձով հանդես եկան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական…

  • Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Այս համատեքստում քննարկվել…

  • Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին

    Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր…

  • Անչափ հպարտ եմ․ Քիմ Քարդաշյանը՝ ՀԲԸՄ այցելության մասին

    Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ուղևորության շրջանակներում ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) կատարած այցելությունից: «Քորթնին և ես այցելել ենք ՀԲԸՄ (AGBU), և ես այնքան շատ բան իմացա, թե ինչպես են նրանք օգնում Հայաստանին: Մենք հանդիպեցինք կին ձեռներեցների հետ, որոնք շատ են աշխատում Հայաստանում տնտեսություն կառուցելու…

  • Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

    Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։ Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման…

  • Նախագահը  հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

    Նախագահը հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

    Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 12-ին հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և…

  • Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

    Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 6-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև…

  • ՀԲԸՄ-ն քառապատկում է ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախին

    ՀԲԸՄ-ն քառապատկում է ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախին

    Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, հավատացած լինելով, որ տնտեսության կայուն աճը նույնքան բացառիկ նշանակություն ունի Արցախի գոյատևման համար, որքան խաղաղության շուրջ բանակցությունները…

  • Վարչապետը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է առաջիկա նախաձեռնությունները

    Վարչապետը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է առաջիկա նախաձեռնությունները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին…

  • Գարեգին Բ-ն ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերը

    Գարեգին Բ-ն ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերը

    Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիար Սեդրակյանը անդրադարձան Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին։ Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայոց Եկեղեցու եւ տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող նախաձեռնություններին, շարունակվող…