հեղափոխության պահապաններ
Լավ ենք անում, փող ենք բաժանում․ «Հայաստան» դաշինքի համակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության համահիմնադիր Աշոտ Բրուտյանի ու «Հայաստան» դաշինքի աջակիցների միջև վեճ է տեղի ունեցել։ Դրա վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է նախաձեռնության էջում։ Բանավեճի ընթացքում Բրուտյանը համոզմունք է հայտնում, որ նրանք գումար են ստացել հանրահավաքին մասնակցելու համար ու նրանց մեղադրում է նաև գումար բաժանելու մեջ, որից հետո հակառակ կողմից ասվող պատասխաններից մեկը հնչում է այսպես․…
«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ…
Բռնություն՝ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ․ կան ձերբակալվածներ
2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն ՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ Վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հայտնում են ՀՀ ՔԿ…
Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է քննվող քրգործին
2020 թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել մի քանի երիտասարդներ, վերջիններս իրենից պահանջել են ուղիղ եթերով ներողություն խնդրել ՀՀ վարչապետից` նրա հասցեին օրեր առաջ իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, իսկ նրանցից մեկը,…
Իրանի գերագույն առաջնորդը ԻՀՊԿ-ի նոր հրամանատար է նշանակել
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սայեդ Համենեին գեներալ-մայոր Սարդար Հոսեյն Սալամիին նշանակել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, հաղորդում է Mehr-ը; Համենեին որոշումը կայացրել էր, երբ ԱՄՆ-ը ներառել էր ԻՀՊԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 59-ամյա Սալամին ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալն էր: Նա փոխարինել է գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին, որը ղեկավարում էր ԻՀՊԿ-ն ավելի քան 11 տարի: Վերջինս,…





