հեղուկ գազ
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվի շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ հեղուկ գազի թանկացման մասին
Հուլիսի 23-ին Facebook-ի իր էջում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ՝ նշելով, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: «Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես, համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ,…
Սև ծովում 10 մարդ է զոհվել, ևս 10-ը կորած են համարվում
Սեւ ծովում 10 մարդ է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած է համարվում: Այս մասին հայտնել են Նովոռոսիյսկի ծովային փրկարարական-համակարգող կենտրոնից Հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից…
Հեղուկ և սեղմված գազի լցակայանների շահագործման ոլորտում հայտնաբերված խախտումներով տասյնակ վարույթներ են հարուցվել
Դեռևս 2018թ. փետրվարի 28-ին տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործման գործընթացը անմիջականորեն առնչվում է…