հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Ալըեւը
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP 29-ի անցկացմանը։ Բլինքենը և Ալիևը խոսել են նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների մասին։ Ամերիկյան կողմը զրույցի մասին չի հաղորդել, իսկ ադրբեջանականն այլ մանրամասներ չի հայտնում։
Բլինքենը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը սեպտեմբերի 12-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը: «Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կանոնների շուրջ համաձայնությունը: Պետքարտուղարը և վարչապետ Փաշինյանը քննարկել են Միացյալ Նահանգների…
Փաշինյանը և Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Յոավ Գալանտի հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային իրավիճակը, նրանք քննարկել են նաև երկու երկրների ռազմական կառույցների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման եղանակները: Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև…
Բլինկենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ «Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ֆիդանը…
Պենտագոնի ղեկավարն ու ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապի բաց ուղիների պահպանման կարևորությունը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում: Նշենք, որ սա վերջին մեկ ամսում ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարների երկրորդ հեռախոսազրույցն…
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը
Կայացել է Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը: Ըստ հայկական կողմի Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում…
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում առկա իրադրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական…
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին։ Ինչպես հայտնել են նախարարությունից, զրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հեռախոսազրույց է տեղի…
Բայդենը ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Բայդենի ու Զելենսկու հեռախոսազրույց են ունեցել: CNN-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի ռազմական գործողությունները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ վերջին ջանքերը։ «Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակելու Ուկրաինային տրամադրել անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնություն, Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր պատերազմական հանցագործությունների և վայրագությունների համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության…
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները
Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ՝ բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու…
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջեև լարվածությունը մտահոգություն է առաջացնում։ Նա հավելել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի…
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին բախումները եւ տարածաշրջանում լարվածությունը։
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը։ Կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական հարաբերություններին առնչվող հարցեր։ Քննարկման թեմա է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի օրը Իրան կատարելիք պաշտոնական այցը Թեհրան։ Էրդողանը երեքշաբթի երեկոյան կմասնակցի Ռաիսիի և…