հեռախոսազրույց է ունեցել
Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն զրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են Նաթանյահուի գրասենյակից։ «Վարչապետ Նաթանյահուն կրկնել է այն, ինչ նա նաև հրապարակավ է հայտարարել. Իսրայելը հաշվի է առնում ԱՄՆ վարչակազմի բարձրացրած խնդիրները, բայց, ի վերջո, որոշումներ կկայացնի՝ ելնելով իր ազգային շահերից»,- ասվում է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ։
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: «Պետքարտուղարը շնորհավորել է Սիբիհային նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ընդգծել Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների գործընկերության շարունակական ուժը, ներառյալ՝ մշտական ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությունը՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը շարունակելու և Ուկրաինայի տնտեսության վերականգնումն արագացնելու համար»,- հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:…
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Բայդենը խոստացել է, որ ԱՄՆ-ն օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգերի հրթիռներ, հակահրթիռային սարքավորումներ, զինամթերք:
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: TRT Haber-ը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան բոլոր ոլորտերում։ Էրդողանը Իրանի նորընտիր նախագահին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություններ մաղթել նոր պաշտոնում։
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Ստարմերի հետ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հաղորդմամբ, Բայդենը զրույցում ասել է, որ ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը։ «Այսօր ավելի վաղ նախագահ Բայդենը զանգահարել է Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին՝ շնորհավորելու նրան երեկվա ընտրություններից հետո նշանակվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ ակնկալում…
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննակել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի:
Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ: Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին շնորհավորել է Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ընդգծելով իսլամական…
Թուրքիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույց է ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, նաև Հացահատիկի սևծովյան գործարքի վերսկսումը, Սև ծովում անվտանգությունն ու…
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային…
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայնում են ռուսական ԶԼՄ-ները: Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը ներկայացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման…
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Պատելի խոսքով՝ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության…
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը…
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի…
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բորելի հետ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: