հեռուստամեկնաբան
Լրագրող Արմեն Դուլյանը մահացել է 71 տարեկան հասակում
Հունվարի 27-ին կյանքից հեռացել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան և ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, և, չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Արմեն Դուլյանն իր գործունեությամբ անջնջելի հետք է թողել Հայաստանի լրագրության և մեդիայի պատմության մեջ։ Նրա աշխատանքային ճանապարհը ընդգրկել է բազմաթիվ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներ,…
Մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյամ գրառմամբ հայտնել է, որ Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը», – գրել է խոսնակը: https://www.facebook.com/photo.php?fbid=10155958692357434&set=a.10152536710577434&type=3
Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առևանգելու հայտարարության հիման վրա հարուցվել է քրգործ
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով,…